![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Falero%252C_Walpurgisnacht%252C_1878.jpg/640px-Falero%252C_Walpurgisnacht%252C_1878.jpg&w=640&q=50)
Վալպուրգյան գիշեր
From Wikipedia, the free encyclopedia
Վալպուրգյան գիշեր, (գերմ.՝ Walpurgisnacht) գարնան սկզբին՝ ապրիլի 30-ի, լույս մայիսի 1-ի գիշերը նշվող հին գերմանական հեթանոսական տոն՝ նվիրված պտղաբերությանը։ Նշվել է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում։ Ըստ VIII դարում առաջացած գերմանական ժողովրդական հավատալիքների՝ վհուկների տոն («Մեծ գիշերաժողով») Բրոկկեն լեռան (Գերմանիայում) վրա։ Կոչվել է կաթոլիկական սուրբ Վալպուրգիայի անունով, որի հիշատակի օրը (մայիսի 1-ը) համընկել է տոնի հետ։ Վալպուրգյան գիշերը տարածված գրական և երաժշտական թեմա է (Գյոթեի «Ֆաուստ»-ը, Շառլ Գունոյի համանուն օպերան, Հ․ Հայնեի «Ճամփորդական պատկերներ»-ը և այլն)։