![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/AH-1W_Super_Cobra_attacks_an_enemy_mortar_position_at_Wadi-us-Salaam_cemetery.jpg/640px-AH-1W_Super_Cobra_attacks_an_enemy_mortar_position_at_Wadi-us-Salaam_cemetery.jpg&w=640&q=50)
Վադի ալ-Սալամ
From Wikipedia, the free encyclopedia
Վադի ալ-Սալամ (արաբ․՝ وادي السلام), վիթխարի շիական գերեզմանատուն Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։
Վադի ալ-Սալամ وادي السلام արաբ․՝ وادي السلام | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Նաջաֆ |
Երկիր | ![]() |
Հիմնման տարի | 1873 |
Կրոնական կազմ | իսլամ |
Մակերես | 601 160 մ² |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Վադի ալ-Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է[1]։ Շիաների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերեզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը[2][3][4]։
Ըստ որոշ գիտնականներու Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100[5]։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ[6]։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ կատարվում են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ[7]։
Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մուսուլմաններ, մասնավորապես նրա կենտրոնում թաղված է չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբը[8], նչանից ոչ հեռու մեծ այաթոլլա Մուհամմադ Բաքիր աս Սադրի և նրա քրոջ Ամինա աս Սադրի գերեզմաններն են։ Որոշ շիաներ հավատում են, որ տասներկուերորդ իմամ Մուհամմադ իբն ալ Հասան ալ Մահդինը ամեն հինգշաբթի, արևամուտի նամազի ժամանակ հայտնվում է մզկիթի մոտ[9]։
Իրաքի պատերազմի ժամանակ տեղական զինված միավորումները գերեզմանները որպես ապաստարան էին օգտագործում և այնտեղ ականանանետերի համար թաքնված դիրքեր էին կազմակերպում, ինչի արդյունքում գերեզմանատունը ենթարկվել է կանոնավոր ռմբակոծության, այդ թվում նաև օդային հարվածների[10][11]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Wadi_Al-Salam.jpg/640px-Wadi_Al-Salam.jpg)