![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Maneater_calcutta1903_stereoscopic.jpg/640px-Maneater_calcutta1903_stereoscopic.jpg&w=640&q=50)
Վագրերի հարձակումներ մարդկանց վրա
From Wikipedia, the free encyclopedia
Մարդկանց վրա կատվազգիների ընտանիքից Ամենաշատը հարձակվում և սպանում են վագրերը։ Վագրերը, որպես կանոն, բնակվում են ոչ միայն Ռուսաստանում, նաև Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում, իսկ այս բնակավայրերը խիտ բնակեցված են մարդկանցով։ Հաշվված է, որ վերջին մի քանի հարյուր տարումվագրերի հարձակումներից զոհվել է 373 հազար մարդ[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Maneater_calcutta1903_stereoscopic.jpg/640px-Maneater_calcutta1903_stereoscopic.jpg)
Սկզբնական շրջանում համարվում էր, որ մարդկանց վրա հարձակվում են միայն վնասվածք ունեցող կամ ծեր վագրերը։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունները ցույց տվեցին, որ երիտասարդ և առողջ վագրերը ևս հարձակվում են մարդկանց վրա։ Գիտատեխնիկական պրոգրեսի զարգացման և ուրբանիզացիայի հետ մեկտեղ, մարդկանց սպանությունը վագրերի կողմից նվազեց, սակայն 2000 թվականից հետո նման դեպքեր գրանցվում են՝ հատկապես Սունդարբանում։