Սևան (քաղաք)
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Սևան քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Քաղաք | |||
---|---|---|---|
Սևան | |||
| |||
Սևանա լճի տեսարան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Սևանի շրջան | ||
Հիմնադրված է | 1842 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 1935 — Ելենովկա | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
Մակերես | 17,75 կմ² | ||
ԲԾՄ | 1 900 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 19 200[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | սևանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (261) | ||
Փոստային դասիչ | 1501-1505 | ||
Սևանը | |||
Պաշտոնական կայք | sevancity.am | ||
| |||
Գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին, մայրաքաղաք Երևանից 66 կմ հյուսիս-արևելք և մարզկենտրոն Գավառից 35 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակերևույթից 1925 մ բարձրության վրա և զբաղեցնում է 17,75 քկմ տարածք[3]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների համայնքում բնակվում է 19229 մարդ։
Բնակավայրը 1842 թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա՝ ի պատիվ Պավել 1-ին ցարի դուստր Ելենայի։ 1935 թվականին այն վերանվանվեց Սևան։ 1961 թվականին բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967 թվականին՝ հանրապետական ենթակայության։
Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։ 2005 թվականին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7 հա հողատարածք։
2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը։
Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների՝ 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային։
Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան։ Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է։
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք։
Ներկայումս զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում[4][5]։
Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր։ Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։
Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։
Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ արևոտ օրերի քանակը հասնում է 250-ի։ Ամառային ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 20 °C-30 °C։ Ձմեռները ձյունառատ են, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսներին բավական ցուրտ է[3]։ Սևանի կլիման նման է Արևելյան Ֆինլանդիայի կլիմային։
Սևանի կլիման լեռնային և խիստ է ՝ երկար ցուրտ ձմեռներով և զով ամառներով։ Չնայած համեմատաբար ցածր լայնությանը, միջին ամսական ջերմաստիճանը համեմատելի է Կարելիայի և Լենինգրադի մարզի ջերմաստիճանների հետ։ Դա պայմանավորված է քաղաքի բարձր դիրքով ծովի մակարդակից բարձր։ Սևանա լիճն ամբողջությամբ սառչում է միայն խիստ ջերմաստիճաններում (-20 °C- ից ցածր), դա պայմանավորված է նրանով, որ դրա մեջ կան հսկայական քանակությամբ աղբյուրներ։ Քաղաքում և շրջակայքում խոնավությունը բարձր է, լճից ուժեղ քամիներ են հաճախակի։ Ձմեռը տևում է նոյեմբերի կեսերից մինչև ապրիլի սկզբին (ձյունը գալիս է նոյեմբերի վերջից մինչև ապրիլի կեսը), իսկ ամառը տևում է հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսը։ Գարունը զով է, աշունը ՝ բավականին երկար։
Քաղաքի բնակչությունը, որը ներառում է նաև Սևանի մաս կազմող Գագարին գյուղը։
1989 թվական - 27000 մարդ
2001 թվական - 18800 մարդ
2008 թվական - 23200 մարդ
Սևանի թերակղզում, որը գտնվում է քաղաքից 3 կմ , գտնվում է միջնադարյան հայկական հոգևոր ճարտարապետության ամենահայտնի օրինակներից մեկը `Սևանավանքի վանքը (IX դար)։ Վանքը հիմնականում նախատեսված էր մեղք գործող Էջմիածնից եկած վանականների համար։ Ներկայումս վանքը բաղկացած է երկու եկեղեցիներից ՝ Սուրբ Առաքելոցից և Սուրբ Աստվածածին եկեղեցուց ՝ տարբեր խաչքարերով։ Սկզբում վանքը կառուցվել է փոքրիկ կղզու հարավային ափին։ Սևանա լճի արհեստական ջրահեռացումից հետո, որը սկսվել է ստալինյան ժամանակաշրջանում, ջրի մակարդակը նվազել է 20 մետրով, և կղզին վերածվել է թերակղզու։
Թերակղզում գտնվող մեկ այլ կարևոր կրոնական կառույց է Վազգենյան աստվածաբանական ակադեմիան (ճեմարան), որը հիմնադրվել է 2004 թվականին։
Քաղաքից 4 կմ հեռավորության վրա, Լճաշեն գյուղի մոտակայքում է գտնվում նախաուրարտական շրջանի հնագիտական հուշարձանների համալիրը (Կենտրոնական կովկասյան հնագիտական մշակույթ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև միջնադար)։
Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը։ Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական ու «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները։
Սևանի բնագիտական թանգարանում ներկայացված են Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները[3]։
Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այգում կարելի է գտնել եվրոպական և ասիական ավելի քան 420 բուսատեսակներ[3]։
Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ։
«Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով։
Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև համագործակցության ոլորտներն են տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառները, զբոսաշրջության և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.