![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Store%25C3%25A5enHolstebro.jpg/640px-Store%25C3%25A5enHolstebro.jpg&w=640&q=50)
Ստորա
From Wikipedia, the free encyclopedia
Ստորան (դան․՝ Storåen, Մեծ վտակ), գետ Դանիայի կենտրոնական մասում։ Պատկանում է Հյուսիսային ծովի ավազանին։ Ակունքը գտնվում է Իկաստ քաղաքից հարավ-արևելք՝ Գլուդստեդ պլանտացիայում[1]։ Երկարությունը 104 կմ է[2], իսկ ավազանի մակերեսը՝ 825 կմ², ջրի միջին ծախսը՝ 10 մ³/վ. Այն իր երկարությամբ երկրորդն է Դանիայում։ Գետը նավարկելի չէ։
Արագ փաստեր Ստորա, Բնութագիր ...
Ստորա | |
---|---|
![]() Ստորա գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | մոտ 104 |
Ավազանի մակերես | 825 կմ² |
Ավազան | Հյուսիսային ծով |
Ջրի ծախս | 16,1 |
Ջրահոսք | |
Բարձրություն | 70 մ |
Գետաբերան | Munkegård |
Գետաբերանի տեղակայում | Nissum Fjord? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | 56°20′57″ հս․. լ. 8°22′47″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Q27824446? և Q23732825? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Ikast-Brande Kommune, Herning Kommune, Holstebro Kommune |
Փակել
2015 թվականին առատ տեղումների պատճառով գետի մակարդակը 2,5 մետրով բարձրացել է, և ափին գնվող բնակավայրերի մարդիկ հարկադրված են եղել ավազով լցված պարկերով պատնեշել հեղեղաջրերի թափանցումը իրենց տների ներքնահարկեր[3][4][5][6]։ Այդուհանդերձ՝ Հոլստեբրո քաղաքի որոշ օբյեկտներ (երաժշտական թատրոնի շենքը, Buddy Holly դիսկոտեկը, Hotel Royal հյուրանոցը...) որոշակի վնասներ են կրել[7][8]։