Սվետլանա Տիխանովսկայա (ի ծնե՝ Փիլիպչուկ, բելառուս․՝ Святлана Георгіеўна Ціханоўская, սեպտեմբերի 11, 1982(1982-09-11), Միկաշևիչի, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս քաղաքական գործիչ, Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու 2020 թվականի ընտրություններում։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Սվետլանա Տիխանովսկայա
բելառուս․՝ Святлана Георгіеўна Ціханоўская
Thumb
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Մոզիրի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, թարգմանիչ, ուսուցիչ
Ազգություն Բելառուս
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1982(1982-09-11) (42 տարեկան)
Ծննդավայր Միկաշևիչի, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
Ի ծնե անուն բելառուս․՝ Святлана Георгіеўна Піліпчук
Ամուսին Սերգեյ Տիխանովսկի
 
Կայք՝ tsikhanouskaya.org
 
Պարգևներ
Փակել
Thumb
Սվետլանա Տիխանովսկայի և Միացյալ նախընտրական շտաբի հանրահավաք (Մինսկ, 2020 թվականի հուլիսի 30)

Կեսնագրություն

Վաղ տարիներ

2000 թվականին Սվետլանա Փիլիպչուկը ոսկե մեդալով ավարտել է Միկաշևիչի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մոզիրի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում (Գոմելի մարզի Մոզիր քաղաք), որն ավարտել է «Օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն)» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

Համալսարանն ավարտելուց հետո ապրել է Գոմել քաղաքում։ Աշխատել է որպես անգլերենի թարգմանիչ տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից տուժածներին օգնելու նպատակող հիմնադրված՝ «Chernobyl Life Line» բարեգործական կազմակերպությունում։

Քաղաքական գործունեություն

2020 թվականի մայիսի 15-ին, Սերգեյ Տիխանովսկու նախաձեռնող խմբի գրանցման ԿԸՀ-ի մերժումից հետո, Սվետլանա Տիխանովսկայան ԿԸՀ է ներկայացրել իրեն որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբի գրանցման փաստաթղթերը[4]։

2020 թվականի մայիսի 20-ին ԿԸՀ-ն Լիդիա Երմոշինայի գլխավորությամբ գրանցել է Սվետլանա Տիխանովսկայի նախաձեռնող խումբը[5]։ Տիխանովսկայի շտաբի ղեկավար է դարձել նրա ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին։ 2020 թվականի մայիսի 29-ին Գրոդնո քաղաքում տեղի է ունեցել ստորագրահավաք Սվետլանա Տիխանովսկայի՝ որպես Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու համար, որի արդյունքում ձերբակալվել են Սերգեյ Տիխանովսկին, նախաձեռնող խմբի համակարգող Դմիտրի Ֆուրմանովը[6] և ուրիշները։ Ընդհանուր առմամբ 10 մարդ է ձերբակալվել[7]։

Սվետլանա Տիխանովսկայի համար ստորագրահավաքի հետագա պիկետները հերթեր էին հավաքում Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում[8]։ Տիխանովսկայի նախաձեռնող խմբի անդամների վրա ճնշում է գործադրվել, համակարգողներին և ակտիվիստներին ձերբակալել են ողջ Բելառուսում[9], իսկ 2020 թվականի մայիսի 15-ին ձերբակալվել է նախաձեռնող խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կաբանովը[10]։ Նախաձեռնող խմբի անդամների հետ միասին ձերբակալվել են նաև հավաքված ստորագրությունները[11]։ 2020 թվականի հունիսի 11-ին Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ հունիսի 12-ին, 13-ին և 14-ին Մինսկում և մարզային քաղաքներում ստորագրահավաքի պիկետները չեղյալ է հայտարարում այն մտավախությամբ, որ այնտեղ կարող են սադրանքներ տեղի ունենալ իր նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ[12]։ Պիկետների արդյունքում ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքվել՝ ի աջակցություն Սվետլանա Տիխանովսկայի[13]։

2020 թվականի հունիսի 16-ին, տարածաշրջանային հանձնաժողովներում ստորագրաթերթերը հանձնելու համար Բելառուսի տարածքով ուղևորության ժամանակ, Սվետլանա Տիխանովսկայան հեռախոսազանգ է ստացել, որտեղ անհայտ անձը խնդրել է նրան չշարունակել մասնակցությունը նախագահական քարոզարշավին՝ սպառնալով Սվետլանային և նրա երեխաներին[14]։ Ավելի ուշնա հայտարարել է, որ մտադիր է շարունակել մասնակցությունը ընտրություններին[15]։ Հունիսի 30-ին Տիխանովսկայան փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար[16]։

2020 թվականի հուլիսի 14-ին տեղի է ունեցել նախագահի թեկնածուների գրանցման ԿԸՀ նիստը, որի արդյունքում Սվետլանա Տիխանովսկային գրանցել են։ Չնայած հարկային հայտարարագրում թերություններին՝ Սվետլանան չի նշել, որ իր ամուսնու սեփականության ներքո տուն կա Գոմելի մարզում, ԿԸՀ նիստի անդամները միաձայն քվեարկել են Սվետլանա Տիխանովսկայի՝ որպես նախագահի թեկնածու գրանցելու օգտին[17][18][19]։ 2020 թվականի հուլիսի 16-ին տեղի է ունեցել Սվետլանա Տիխանովսկայայի, Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալոյի շտաբերի ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման արդյունքում շտաբերը պայմանավորվել են միավորվելու մասին և ընդհանուր նպատակներ են ներկայացրել, որոնց թվում են օգոստոսի 9-ի քվեարկությանը մասնակցելու կոչը, ընտրություններին մասնակցությունը, քաղաքական և տնտեսական բանտարկյալների ազատ արձակումը։ Բացի այդ՝ միավորման կարևոր շարժառիթ է համարվել կրկնակի ընտրությունների անցկացումը, որին կարող են մասնակցել այս պահին մեկուսարանում գտնվող այլընտրանքային թեկնածուները[20][21]։

2020 թվականի հուլիսի 19-ին Մինսկում կայացել է առաջին հանդիպումը Բանգալորի հրապարակում, որտեղ հավաքվել է մոտ 7-10 հազար մարդ[22]։

2020 թվականի հուլիսի 20-ին Տիխանովսկայան առաջին անգամ ելույթ է ունեցել պետական ռադիոյի եթերում, որտեղ ելույթի սկզբում կարճ պատմել է իր կենսագրության մասին, ինչպես նաև հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մոտիվացիաներից մեկը եղել է նրա ամուսնու՝ Սերգեյ Տիխանովսկու ձերբակալությունը, որը հանդես էր գալիս «Страна для жизни» (ռուս.՝ Երկիր կյանքի համար) նախագծի շրջանակներում[23]։

2020 թվականի հուլիսի 21-ին և 28-ին նա ելույթ է ունեցել «Բելառուս 1» ազգային հեռուստաալիքով, որտեղ դիմել է երկրի բոլոր քաղաքացիներին[24]։

2020 թվականի հուլիսի 30-ին Մինսկի Ժողովուրդների բարեկամության այգում տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի պաշտոնական պիկետը, որին մասնակցել է շուրջ 63 հազար մարդ, ինչը 1991 թվականից ի վեր դարձել է երկրում տեղի ունեցած ամենազանգվածային հանրահավաքը[25]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.