From Wikipedia, the free encyclopedia
Սվետլանա Եվգենևնա Սավիցկայա (օգոստոսի 8, 1949[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1982-1984), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970)։
1970 թվականին եղել է աշխարհի բարձրագույն պիլոտաժի բացարձակ չեմպիոնուհին։ Սահմանել է պարաշյուտով թռիչքի 3 և ռեակտիվ ինքնաթիռներով 9 համաշխարհային ռեկորդներ։ Ավարտել է Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը (1972)։ 1982 թվականի օգոստտոսի 19-27-ին, Լեոնիդ Պոպովի և Ալեքսանդր Սերեբրովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-7» տիեզերանավով՝ դառնալով երկրորդ կինը տիեզերքում, Վալենտինա Տերեշկովայից հետո։ Օգոստոսի 20-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-7» «Սոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև)։ 1984 թվականի հուլիսին «Սոյուզ Տ-12» տիեզերանավով կատարել է երկրորդ տիեզերական թռիչքը, որի ժամանակ դուրս է եկել բաց տիեզերք։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի Ոսկե մեդալով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.