![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Oxyura_leucocephala%252C_Clot-de-Galvany%252C_Alicante_16.jpg/640px-Oxyura_leucocephala%252C_Clot-de-Galvany%252C_Alicante_16.jpg&w=640&q=50)
Սպիտակագլուխ բադ
թռչունների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակագլուխ բադ (լատին․՝ Oxyura leucocephala), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կրմիր գրքում։
Սպիտակագլուխ բադ | |
![]() Սպիտակագլուխ բադ (արու) | |
![]() Սպիտակագլուխ բադ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
Ընտանիք | Բադեր (Anatidae) |
Ցեղ | Oxyura |
Տեսակ | Սպիտակագլուխ բադ (O. leucocephala) |
Միջազգային անվանում | |
Oxyura leucocephala Scopoli, 1769 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Բնադրող-չվող և հազվագյուտ տեսակ է։ Մարմնի երկարությունը 43-48 սմ է, թևերի բացվածքը՝ 62-70 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 600-636 գ։ Կտուցը լայն է՝ թվացյալ փքված, վիզը կարճ է և հաստ, պոչը երկար է և ուղղաձիգ։ Արուի կտուցը վառ կապույտ է, գլուխը՝ սպիտակ, գագաթին կա սև բիծ, վզին՝ սև օղակ։ Մարմինը վերևից շիկակարմրավուն-դարչնագույն է։ Էգը խամրած դարչնագույն է, կտուցը՝ ավելի փոքր, մուգ մոխրագույն։ Դեմքի ստորին աղոտ սպիտակ հատվածի վրա կա լայնակի ակնառու մուգ զոլ։ Սպիտակագլուխ բադը ինքնատիպ է իր արտաքին կառուցվածքով, կեցվածքով, վարքագծով և ձվերի անհամաչափ մեծությամբ (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգածի 13%-ը)։ Գերազանց լողորդ է, լողում է մարմինը ջրում գրեթե ընկղմած, պոչն իջեցրած կամ վեր ցցած, սուզվում է ջրի բավական խորը շերտերը (30-40 մ), թռիչքի է դիմում ծուլորեն, երբեք ցամաք դուրս չի գալիս։ Թափավազքի համար անհրաժեշտ է բաց ջրատարածք։ Բնակվում է առափնյա փարթամ, խիտ բուսականությամբ լճերում, գերադասում է Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների լճակները։ Սնվում է սերմերով, ջրային բույսերի դալար ցողուններով։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ փետրվարի կեսից ապրիլի առաջին տասնօրյակը։ Բնադրման պատրաստ զույգերի հարսանեկան խաղերը գրանցվել են ապրիլի վերջին-մայիսի սկզբին, որի ընթացքում արուն, մարմնի մեծ մասով ջրում ընկղմված, գլուխը ջրի մակերեսով առաջ պարզած, դանդաղ լողալով, սիրահետում է առջևից ավելի բարձր դիրքով լողացող էգին։ Բնադրում է խիտ եղեգնուտի խորքում, ջրաճահճային փտած բույսերի կույտի վրա։ Բույնը հարթակ է (տրամագիծը՝ 27-35 սմ) եղեգից, աղվափետուրներից։ Դնում է 70 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 5-10 ձու։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի սկզբից-նոյեմբերի վերջը։ Որպես անհետացող տեսակ՝ անհատ, պաշտպանության կարիք ունի։