From Wikipedia, the free encyclopedia
Սպեյկեր, բացառիկ սպորտային մեքենաներ արտադրող նիդերլանդական ընկերություն։
Spyker Cars N.V. Spyker Cars N.V. | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող |
Հիմնադրված է | 2000[1] |
Հիմնադիր | Վիկտոր Մյունլեր և Մարտեն դե Բրյոհն |
Վայր | Զեյվոլդե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդներ |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Արտադրանք | Սպորտային մեքենաներ |
Աշխատողների թիվ | 133 մարդ |
Կարգախոս | nulla tenaci invia est via (Համառների համար չկա անհաղթահարելի ճանապարհներ) |
Կայք | spykercars.nl (նիդեր.)] |
Spyker Cars Վիքիպահեստում |
Սպեյկեր ընկերությունը 2010 թվականի հունվարի 26-ին ամերիկյան Ջեներալ Մոթորս ընկերությունից գնել է շվեդական Saab Automobile AB ավտոմոբիլաշինական ընկերությունը, որ արդյունքում 2011 թվականին ստեղծվել է նոր անվանումով ընկերություն՝ «Swedish Automobile N.V»[2]։
Ժամանակակից Spyker ընկերությունը ոչ մի պատմական կապ չունի 1926 թվականին սնանկացած նիդերլանդական ավտո-ավիաշինական «Spijker» ընկերության հետ (1903 թվականից՝ «Spyker»), բացի 1999 թվականին «Spyker» ապրանքանիշն օգտագործելու իրավունքի ձեռք բերումը, որով 1989-1925 թվականներին նիդերլանդական ընկերությունը թողարկեց թեթև մարդատար և բեռատար մեքենաներ։ 1915 թվականին ընկերությունը ներդրեց մի կարգախոս, որն օգտագործվում է մինչ օրս՝ «Nulla tenaci invia est via»։ Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է «Համառների համար չկան անհաղթահարելի ճանապարհներ»։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Spyker ընկերությունը միանալով Dutch Aircraft Factory N.V ընկերության հետ՝ սկսեց թողարկել նաև ավիացիոն սարքեր։ Այստեղից է, որ ընկերության տարբերանշանի վրա հայտնվեց օդային պտուտակը և ավտոմեքենայի անվադողը։
Վերածնված ընկերությունը հիմնվեց Վիկտոր Մյունլերի (Victor Muller) և Մարտին դե Բրյունի (Maarten de Bruijn) կողմից։ 2000 թվականի հունվարի 1-ից սկսած ընկերությունը թողարկում է սպորտային ավտոմեքնաներ (ինչպիսիք են՝ C8-ը և C8 Laviolette-ը)։ Նախկինում Spyker ընկերության կողմից ինքնաթիռների շարժիչներ արտադրելն իր անդրադարձն է ստացել նորաստեղծ մեքենաների դետալների, ինչպես նաև պատկերանիշի վրա։
2006 թվականի սեպտեմբերի 6-ին Spyker-ը 106.6 մլն ամերիկյան դոլարով ռուս գործարար Ալեքսանդր Շնեյդերից գնեց ռուսական «Միդլանդ» թիմը[3]։
2007 թվականին թիմը վաճառվեց հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալյաին։
Տարի | Ընդհանուր |
---|---|
2000 | 1 |
2001 | 2 |
2002 | 3 |
2003 | 12 |
2004 | 31 |
2005 | 48 |
2006 | 94 |
2007 | 26 |
2008 | 43 |
2009 | 36 |
2010 | «Սպասում է» |
2011 | 12 |
2012 | 52 |
2013 | 2 |
2014 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.