From Wikipedia, the free encyclopedia
Սպաս Բորիսլավով Դելև (բուլղար․՝ Спас Бориславов Делев, սեպտեմբերի 22, 1989[1][2][3], Կլյուչ, Պետրիչի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, «Արդա» ակումբի և Բուլղարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
2010 թվականին՝ ԲԿՄԱ-ի մարզաշապիկով | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 22, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կլյուչ, Պետրիչի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 169 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 64 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սպաս Դելևը ֆուտբոլ սկսել է պարապել «Պիրինում»[4]։ 2008 թվականի օգոստոսի 9-ին նա նշել է պրոֆեսիոնալ նորամուտը։ 2008/09 մրցաշրջանի առաջին կեսում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ[5]։
2008 թվականի դեկտեմբերին երկու «Պիրինները» միաձուլվել են, և Դելևը հայտնվել է Բուլղարիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող թիմում։
2009 թվականի մարտի 4-ին Դելևի գոլն օգնել է «Պիրինին» Բուլղարիայի գավաթի խաղարկությունից դուրս թողնելու Սոֆիայի ԲԿՄԱ-ին[5]։
«Լևսկու» դեմ գավաթային կիսաեզրափակիչ խաղում խոտածածկին ընկնելուց ու շնչառության ընդհատումից հետո Դելևը շտապ հոսպիտալացվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ թոքերի ջղակծկման պատճառը խաղին գրիպով մասնակցելու փաստն էր[5]։
2009 թվականի հունիսի 11-ին 2008/09 մրցաշրջանի արդյունքներով Սպաս Դելևը ճանաչվել է Բուլղարիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
2009 թվականի հունիսի 27-ին Սպաս Դելևը մեկ մրցաշրջանով վարձավճարով տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ։ Հետագայում նա լիարժեք պայմանագիր է կնքել երեք տարի ժամկետով։ Օգոստոսի 27-ին նա խփել է այդ ակումբի կազմում իր առաջին գոլը՝ Եվրոպայի լիգայի խաղում գրավելով Մոսկվայի «Դինամոյի» դարպասը[6]։
2011 թվականի մայիսի 25-ին գոլի հեղինակ է դարձել Բուլղարիայի գավաթի «Սլավիայի» դեմ եզրափակիչ խաղում[7]։
2012 թվականի հունվարի 12-ին Սպաս Դելևը երեքուկես տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Մերսին Իդմանյուրդուի» հետ[8], բայց նույն թվականի հունիսին ֆինանսական պատճառներով խզել է այն[9]։
2013 թվականի հունվարի 31-ին, յոթ ամիս առանց ակումբի անցկացնելուց հետո, վերադարձել է ԲԿՄԱ[10]։
2013 թվականի հուլիսի 30-ին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս»՝ կնքելով երկամյա պայմանագիր[11]։
2014 թվականի փետրվարի 20-ին տեղափոխվել է Պլովդիվի «Լոկոմոտիվ»[12]։
2015 թվականի հուլիսի 1-ին Սպասը պայմանագիր է կնքել «Բերոե» ակումբի հետ[12]։
2016 թվականի հունիսի 20-ին Դելևը տեղափոխվել է Շչեցինի «Պոգոն»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[13]։ Նա իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում նշել է 2016 թվականի հուլիսի 16-ին։ Այդ թիմում երեք տարի խաղալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով 2019 օգոստոսի 7-ին տեղափոխվել է բուլղարական «Արդա» ակումբ, որտեղ էլ խաղում է մինչ օրս[12]։
2008 թվականի հոկտեմբերին Սպաս Դելևը հրավիրվել է Բուլղարիայի երիտասարդական հավաքական Հունաստանի և Մակեդոնիայի դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար։
Հիմնական թիմում նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 26-ին Եվրո-2012-ի Շվեյցարիայի դեմ ընտրական խաղում[14]։
2017 թվականի մարտի 25-ին Սպասը դուբլ է գրանցել Նիդերլանդների ընտրանու դեմ խաղում՝ խփելով իր առաջին գոլերը ազգային թիմի կազմում և հաղթանակ պարգևելով աշխարհի առաջնության ընտրական խաղում[15]։
№ | Ամսաթիվ | Մրցավայր | Մրցակից | Հաշիվ | Վերջնարդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 25.03.2017 | «Վասիլ Լևսկի» ազգային մարզադաշտ, Սոֆիա, Բուլղարիա | Նիդերլանդներ | 1–0 | 2–0 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար |
2 | 2–0 | |||||
25.03.2017-ի դրությամբ |
13.04.2021-ի դրությամբ
Ակումբ | Լիգա | Գավաթ[Ն 1] | Աշխարհամաս[Ն 2] | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
2007–08 | Պիրին | Բուլղարիայի առաջնություն, A խումբ | 14 | 8 | 0 | 0 | – | 14 | 8 | |
2008–09 | 12 | 3 | 3 | 1 | – | 15 | 4 | |||
Ընդամենը | 26 | 11 | 3 | 1 | – | 29 | 12 | |||
2009–10 | ԲԿՄԱ Սոֆիա | Բուլղարիայի առաջնություն, A խումբ | 26 | 2 | 3 | 1 | 7 | 1 | 36 | 4 |
2010–11 | 26 | 13 | 4 | 6 | 8 | 2 | 38 | 21 | ||
2011–12 | 13 | 3 | 2 | 2 | 2 | 0 | 16 | 5 | ||
Ընդամենը | 65 | 18 | 9 | 9 | 17 | 3 | 90 | 30 | ||
2011–12 | Մերսին Իդմանյուրդու | Süper Lig | 12 | 2 | 0 | 0 | – | 12 | 2 | |
2012–13 | ԲԿՄԱ Սոֆիա | Բուլղարիայի առաջնություն, A խումբ | 14 | 5 | 2 | 0 | – | 16 | 5 | |
2013–14 | Լաս Պալմաս | Segunda División | 6 | 0 | 1 | 0 | – | 7 | 0 | |
2013–14 | Լոկոմոտիվ Պլովդիվ | Բուլղարիայի առաջնություն, A խումբ | 13 | 1 | 3 | 0 | – | 16 | 1 | |
2014–15 | 9 | 1 | 4 | 2 | – | 13 | 3 | |||
Ընդամենը | 22 | 2 | 7 | 2 | – | 29 | 4 | |||
2015–16 | Բերոե | Բուլղարիայի առաջնություն, A խումբ | 29 | 4 | 4 | 0 | 4 | 4 | 37 | 8 |
2016–17 | Պոգոն | Ekstraklasa | 30 | 4 | 5 | 1 | – | 35 | 5 | |
2017–18 | 28 | 5 | 1 | 0 | – | 29 | 5 | |||
2018–19 | 14 | 2 | 0 | 0 | – | 14 | 2 | |||
Ընդամենը | 72 | 11 | 6 | 1 | – | 78 | 12 | |||
2019–20 | Արդա | Բուլղարիայի առաջնություն, Առաջին պրոֆեսիոնալ լիգա | 19 | 1 | 2 | 0 | – | 21 | 1 | |
2020–21 | 22 | 6 | 4 | 2 | – | 26 | 8 | |||
Ընդամենը | 41 | 7 | 6 | 2 | – | 47 | 9 | |||
Ընդամենը կարիերայում | 283 | 58 | 38 | 15 | 21 | 7 | 342 | 80 |
28.03.2021-ի դրությամբ
Բուլղարիայի ազգային հավաքական | ||
---|---|---|
Թվական | Խաղեր | Գոլեր |
2011 | 5 | 0 |
2013 | 4 | 0 |
2016 | 4 | 0 |
2017 | 5 | 2 |
2018 | 4 | 0 |
2019 | 3 | 0 |
2020 | 4 | 0 |
2021 | 2 | 0 |
Ընդամենը | 31 | 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.