ռուսական ծագումամբ գերմանացի գրող և նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Սոֆի (Սոֆյա) Նիկոլաևնա ֆոն Ադելունգ (գերմ.՝ Sophie von Adelung, մարտի 11, 1850[1][2], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն[3] - հունիսի 15, 1927[2], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[3]), ռուսական ծագմամբ գերմանացի գրող և նկարչուհի։
Սոֆի ֆոն Ադելունգ գերմ.՝ Sophie von Adelung | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1850[1][2] |
Ծննդավայր | Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն[3] |
Մահացել է | հունիսի 15, 1927[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | թարգմանչուհի, դրամատուրգ, վիպասան, նկարչուհի և գրող |
Ծնողներ | հայր՝ Nikolaus von Adelung?, մայր՝ Alexandra Fyodorovna Schubert? |
Sophie von Adelung Վիքիպահեստում |
Սոֆի ֆոն Ադելունգը ծագումով եղել է ռուսական ընտանիքից՝ պետական խորհրդական Նիկոլայ Ֆեոդրովիչ ֆոն Ադելունգի և Ալեքսանդրա Ֆեդորովնա ֆոն Շուբերտի դուստրը, գրող Օլգա ֆոն Ադելունգի քույրը և օդերևութաբան Վլադիմիր Կյոպպենի, կենդանաբան Ֆյոդոր Կյոպպենի, գրող Աննա Կորվին-Կրուկովսկու և մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայայի հորեղբոր աղջիկը[4], որի մասին հիշողությունները նա հրապարակել է 1896 թվականին «Գերմանական տեսություն» («Deutschen Rundschau») ամսագրում։
Բարեկամություն էր անում Մեծ Իշխանուհի Վերա Կոնստանտինովնայի հետ։ Նամակագրական կապի մեջ էր Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի հետ, որին Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո 1914 թվականի օգոստոսին գրել էր ռուսական հպատակությունից հրաժարվելու մասին։
Սոֆի ֆոն Ադելունգը հիմնականում գրել է երիտասարդ տարիներին՝ ինքնուրույն կատարելով իր աշխատանքների նկարազարդումները։ Նրա առանձին ստեղծագործություններ կապված են Ռուսաստանի հետ։ Պատմվածքների ժողովածուի, վիպակների, պիեսների հեղինակ է, որոնք ռուսերենից թարգմանվել են գերմաներեն։ Սոֆի ֆոն Ադելունգը, լինելով հաստիքային աշխատակից, պարբերաբար գրում էր «Die Frau», «Fürs Haus» կամ «Die Wahrheit» ամսագրերի համար, տպագրվում էր Տեկլի ֆոն Գամպերտի «Töchteralbum» ամսագրում։
Սոֆի ֆոն Ադելունգը նկարչուհի էր, դիմանկարի վարպետ և զարդանկարող։ Նրա հանրահայտ կտավներից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.