Սուրեն (պարթև զորավար)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն կամ Սուրենա, հայտնի է նաև որպես Ռուստահամ Սուրեն[1], (մ. թ. ա. 84, Պարթևստան - մ. թ. ա. 52, Պարթևստան) մ․թ․ա․ առաջին հազարամյակի պարթև սպարապետ։ Եղել է Սուրենների տոհմի առաջնորդը, առավել հայտնի է Խառանի ճակատամարտում հռոմեացիներին պարտության մատնելու համար։ Նրա գլխավորությամբ պարթևները վճռական հաղթանակ են տարել քանակով գերազանցող հռոմեական արշավական ուժերի նկատմամբ, որոնց ղեկավարել է Մարկոս Կրասոսը։ Ճակատամարտը սովորաբար համարվում է Հռոմեական և Պարթևական կայսրությունների միջև ամենավաղ և ամենավճռական ճակատամարտերից մեկը, Հռոմեական պատմության ամենախոշոր պարտություններից մեկը։
Սուրեն | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 84 |
Ծննդավայր | Պարթևստան |
Մահացել է | մ. թ. ա. 52 |
Մահվան վայր | Պարթևստան |
Քաղաքացիություն | Պարթևստան |
Մասնագիտություն | սպա |
Surena Վիքիպահեստում |
«Սուրենա» անվանումը շարունակում է մնալ տարածված Իրանում և հաճախ արտասանվում է որպես «Սորեն»։ «Սուրենա»–ն Սուրեն անվանվան հունական և լատինական տարբերակն է[2][3]։ Անվանվան «Սուրեն» տարբերակը շարունակում է տարածված մնալ Հայաստանում[4]։ Սուրեն նշանակում է «հերոսական», առաջացել է ավեստերեն սուրա «ուժեղ, վեհ» բառից[c][5]։