Սուրբ Հովսեփ եկեղեցի (Ամման)
From Wikipedia, the free encyclopedia
Ամմանի Սուրբ Հովսեփի եկեղեցի (արաբ․՝ كنيسة القديس يوسف) կամ Ամմանի լատինական եկեղեցի[1], կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Հորդանանի թագավորության մայրաքաղաք Ամմանում[2]։
Սուրբ Հովսեփ եկեղեցի كنيسة القديس يوسف | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ներկա վիճակ | կանգուն |
Անվանված | Սուրբ Հովսեփ |
Ճարտարապետական ոճ | Արաբական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Ամմանի այս եկեղեցին կրում է քրիստոնեական եկեղեցու սուրբ Հովսեփ Նազովրեցու անունը[3]։ Սուրբ Հովսեփի եկեղեցին Լատինական պատրիարքարանի կազմի մեջ մտնող եկեղեցիներից է։
2015 թվականից ի վեր եկեղեցին ոչ միայն մատուցում է կրոնական ծառայություններ, այլև ծառայում է, որպես բնակավայր Իրաքի պատերազմից հետո այստեղ ապաստանած փախստականների համար։
Այս շրջանում նման նախաձեռնությամբ հանդես են եկել աշխարհի ավելի քան 40 եկեղեցիններ։ Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը ևս պաշտոնապես հրավիրել է Իրաքի քրիստոնյաներին Հորդանանի տարածք։ Այս ամենից հետո պաշտոնական Վատիկանը հայտարարեց, որ հավանություն է տալիս նախագահի որոշմանն ու պատրաստ է օգնել այս հարցում[4]։