Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք

From Wikipedia, the free encyclopedia

Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանքmap

Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք (ռուս.՝ Константино-Еленинский монастырь), Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանի Լենինսկոյե ավանում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու կուսանոց։ Գտնվում է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի իրավասության ներքո։

Արագ փաստեր Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք
Thumb
Հիմնական տվյալներ
ՏեսակEastern Orthodox monastery?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դավանանքուղղափառություն
ԹեմՍանկտ Պետերբուրգի թեմ
Thumb
Thumb
 Constantine and Helen monastery Վիքիպահեստում
konst-elena.ru
Փակել

Պատմություն

Պատմականորեն Խապպոլոյում (այդպես էր կոչվում Լենինսկոյե ավանը մինչև 1948 թվականը) երբեք ուղղափառ տաճար չի եղել։ Այս տարածքը մտնում էր Ֆինլանդիայի մեծ իշխանության կազմի մեջ, իսկ բնկաչությունը հիմնականում դավանում էր լյութերականություն։

1998 թվականին ավանում ուղղափառ համայնք է հիմնադրվել, իսկ տաճարի կառուցման համար հատկացվել է դեռ 1980-ականներին այրված ակումբի տարածքը։

1998 թվականի հունիսին Սուրբ Կոստանդիանոսի և Սուրբ Հեղինեի պատվին տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկում։ 1998 թվականի փետրվարին տեղադրվել են տաճարի գմբեթները։ 1999 թվականի դեկտեմբերին զանգակատանն է տեղադրվել ութ զանգ։ Եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել Ռուսաստանի Նախագահի գործերի կառավարչության «Ռոսցենտրպրոեկտ» ԴՊՈՒՁ (ռուս.՝ ФГУП «Росцентрпроект») գլխավոր տնօրեն, երեցփոխ Կոնստանտին Գոլոշչապովի միջոցներով։

1999 թվականին տաճարում տեղի է ունեցել առաջին պատարագը, իսկ 2000 թվականի մայիսի ժամերգությունները իրականացվում են կանոնավոր կերպով։

20011 թվականին տաճարը օծել է Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ն։

2006 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդի որոշմամբ բավարարվել է Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի միտրոպոլիտ Վլադիմիրի խնդիրքը՝ Սուրբ Կոստանտին և Սուրբ Հեղինե կուսանոցի բացման օծման վերաբերյալ։

Առաջին միանձնուհները այստեղ են ժամանել Վոսկրեսենսկի Նովոդևիչի վանքից (ru): Կուսանոցի մայրապետ է նշանակվել միանձնուհի Իլարիոնիան (Ֆեոկտիստովա)։

Սանկտ Պետերբուրգում է գտնվում Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանքի վանատունը։

Էջմիածնի Սուրբ Գեղարդի վաճառքի կամ վնասման հետ կապված սկանդալ

Thumb
Սուրբ Գեղարդը

2018 թվականի հուլիսի 6-ին Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը Մայր Աթոռի Դիվանատանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»[1]։

Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.

Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում[2]

Տաճարներ

Վանքի տարածքում են գտնվում հետևյալ տաճարները.

  • Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե եկեղեցի (Храм во имя святых равноапостольных Константина и Елены)
  • Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Храм во имя святителя Николая Чудотворца)
  • Սուրբ Ծնունդ մկրտարան (крестильный храм во имя Рождества Христова)
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի (Храм во имя Похвалы Пресвятой Богородицы)

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.