Գեղարդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գեղարդը սրբազան մասունք
Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։
Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։
Remove ads
Սուրբ Գեղարդի վաճառման և վնասման հետ կապված սկանդալ
2018 թվականի հուլիսի 6-ին Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը Մայր Աթոռի Դիվանատանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»[1]։
Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.
![]() |
Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում[2] | ![]() |
Remove ads
Տես նաև
- Վիեննական նիզակ
- Վատիկանյան նիզակ
- Կրակովյան նիզակ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads