From Wikipedia, the free encyclopedia
Սունետրա Գուպտա (անգլ.՝ Sunetra Gupta, մարտի 15, 1965[1], Կալկաթա, Հնդկաստան)[9], վիպասան, Օքսֆորդի համալսարանի տեսական համաճարակաբանության պրոֆեսոր, որի հետաքրքրությունների շրջանակներն են վարակիչ հիվանդությունների՝ մալարիայի, ՄԻԱՎ-ի, գրիպի, մենինգիտի հարուցիչները[10][11][12][13][14][15]։
Սունետրա Գուպտա բենգալերեն՝ সুনেত্রা গুপ্ত | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1965[1] (59 տարեկան) Կալկաթա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | համաճարակաբան, թարգմանչուհի, կենսաբան, վիպասան և համալսարանի դասախոս |
Գործակից | Collateral Global? |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարան[2], Փրինսթոնի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ[3] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][5] |
Գիտական ղեկավար | Roy M. Anderson?[3] |
Եղել է գիտական ղեկավար | Aaron G. Lim?[3] |
Պարգևներ | |
Sunetra Gupta Վիքիպահեստում |
Գուպտան ծնվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։ Փրինսթոնի համալսարանից ստացել է կենսաբանության բակալավրի և Լոնդոնի համալսարանից դոկտորի աստիճան[16]։ Ամուսնացել է պրոֆեսոր Ադրիան Վ. Ս. Հիլլի հետ[17]։
Գուպտան Օքսֆորդի համալսարանի Կենդանաբանության բաժնի տեսական համաճարակաբանության պրոֆեսոր է։ Նա Princeton University Press (Փրինսթոնի համալսարանի հրատարակչություն) Եվրոպական խորհրդատվական խորհրդի անդամ է[18]։
Գիտական գործունեության համար Գուպտան արժանացել է Լոնդոնի Կենդանաբանական ընկերության գիտական մեդալի և Լոնդոնի թագավորական ընկերության Ռոզալինդ Ֆրանկլինի մրցանակի։ Նրա վեպերն արժանացել են Սահիտյա ակադեմիայի մրցանակի Հարավային արվեստի գրական մրցանակի, ընդգրկվել է Vodafone Crossword գրքի մրցանակի կարճ ցուցակում և Orange Prize ցուցակում։
2013 թվականի հուլիսին Գուպտայի դիմանկարը ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ընկերության ամառային գիտական ցուցահանդեսում այնպիսի առաջատար կին գիտնականի կողքին, ինչպիսին է Մարի Կյուրին[19]։
Գուպտան առաջին գրական ստեղծագործությունը գրել է բենգալերեն։ Թարգմանել է Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծությունները։ Բազմաթիվ վեպեր գրել է անգլերենով։ 2012 թվականի հոկտեմբերին նրա հինգերորդ վեպը՝ «So Good in Black» ընդգրկվել է Հարավասիական գրականության DSC մրցանակի ցանկում[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.