Սուկուբուս
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սուկուբ, սուկուբուս, (առաջացել է լատին․՝ succuba «տիրուհի», subcub(āre), «տակ պառկել», sub՝ տակ + cubāre՝ պառկել, հանգստանալ[1]), միջնադարյան լեգենդներում՝ ցանկության և անառակության դև, այցելելով գիշերը երիտասարդ տղամարդկանց և աղջիկներին նրանց կամապաշտ երազներ են պատճառում, մի կերպար Եվրոպայի ժողովուրդների ցածրակարգ դիցաբանության մեջ։ Տարօրինակ է, բայց միջնադարյան դիվաբանների կողմից սուկուբուսին նկարագրելիս succuba բառը շատ հազվադեպ է օգտագործվել։ Այս դասի արարածների անվանման համար օգտագործվել է succubus բառը, որը վերաբերում է արական սեռին, բայց իրականում արարածը անսեռ է։ Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ, ըստ քրիստոնյա դիվաբանների տեսակետի, սուկուբուսը կանացի կերպարանքով սատանա է։ Հաճախ նկարագրվում է որպես երիտասարդ, գրավիչ կին, սակայն ոտքի երկար եղունգներով և երբեմն թևերով։
Սուկուբուս | |
---|---|
Տեսակ | գերբնական էակ |
Ենթատեսակ | դև |
Երևի համընկնում է | Ինկուբուս, Սիրեկանի հաշվին ապրող կին և Հարճ |
Succubus Վիքիպահեստում |