Սոպոտ
քաղաք Լեհաստանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Լեհաստանում From Wikipedia, the free encyclopedia
Սոպոտ (լեհ.՝ Sopot, գերմ.՝ Zoppot )[2], քաղաք և ծովափնյա առողջարան Լեհաստանի հյուսիսում՝ Պրիմորիեի վոևոդությունում, Բալթիկ ծովի ափին։ Ընկած է Գդանսկի ու Գդինիայի միջև և դրանց հետ մեկտեղ կազմում է Տրույմյաստո (Trójmiasto - Եռաքաղաք) կոչվող քաղաքային ագլոմերացիան, որը փաստացի մեկ քաղաք է՝ մոտավորապես մեկ միլիոն ընդհանուր բնակչությամբ։ Բուն Սոպոտի բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 33 500[3][4], 2021 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ 35 049[5]: Զբաղեցրած տարածքը 17,28 քառակուսի կիլոմետր է, բնակչության միջին խտությունը՝ 2114,2 մարդ/կմ2։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սոպոտ | |||||
լեհ.՝ Sopot | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Pomeranian Voivodeship? | ||||
Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||||
Մակերես | 17,31 կմ² | ||||
Բնակչություն | ▼32 115 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 58 | ||||
Փոստային դասիչ | 81-701 և 81-701–81-806 | ||||
Պաշտոնական կայք | sopot.pl(լեհ.) և visit.sopot.pl/en/(անգլ.) | ||||
| |||||
Սոպոտը շրջանի (պովիատի) իրավունքով օժտված ամենափոքր քաղաքն է Լեհաստանում։
Ենթադրվում է, որ անունը ծագել է հին սլավոնական սոպոտ բառից, որը նշանակում է «առվակ» կամ «աղբյուր»[6][7]։ Նույն արմատը հանդիպում է հին սլավոնական մի շարք այլ տեղանուններում. այն հավանաբար բնաձայնություն է, ընդօրինակում է հոսող ջրի ձայնը՝ խշշոց (Šepot):
Անունն առաջին անգամ՝ 1283 թվականին արձանագրվել է որպես «Sopoth», իսկ 1291 թվականին արդեն «Sopot»: Գերմանական «Zoppot»-ն ուղղակիորեն առաջացել է բնօրինակ անունից։ 19-րդ դարում և միջպատերազմյան տարիներին գերմանական անունը վերալեհականացվել է որպես «Sopoty» (հոգնակի ձև, ավելի մոտ գերմանական արտասանությանը)։ «Sopot»-ը դարձավ պաշտոնական լեհական անվանումը, երբ 1945 թվականին քաղաքը կրկին անցավ լեհական իշխանության տակ։
Սոպոտի ներկայիս տարածքում 7-րդ դարում սլավոնական (պոմերանյան) ամրոց է եղել, որն սկզբում ծառայել է որպես առևտրային ֆորպոստ։ Ընդ որում՝ առևտուրը տարածվում էր ինչպես Վիսլա գետով, այնպես էլ հյուսիսում՝ Բալթիկ ծովի ափին գտնվող քաղաքներով։ Ժամանակի ընթացքում ամրոցի նշանակալիությունը նվազել է, և 10-րդ դարում բնակավայրը վերածվել է ձկնորսական գյուղի, որն ի վերջո լքվել է։ Այնուամենայնիվ, մեկ դար անց տարածքը նորից բնակեցվել է, և այսօրվա քաղաքի սահմաններում հիմնվել են երկու գյուղ՝ Ստավովեն և Գրենզովոն։ Դրանք առաջին անգամ հիշատակվել են 1186 թվականին, երբ որպես նվեր տրվել են Օլիվայում գտնվող ցիստերցյան աբբայությանը։ Մեկ այլ գյուղ՝ Սվեմիրովոն, որը ներկայիս Սոպոտի տարածքում էր, առաջին անգամ հիշատակվել է 1212 թվականին Մեստվին I-ի մի փաստաթղթում, ով այն շնորհել է Զուկովոյի մոտ գտնվող պրեմոնստրանտյան (նորբերտինյան) վանքին։
Սոպոտ գյուղը, որի անունով հետագայում կոչվեց ամբողջ քաղաքը, առաջին անգամ հիշատակվել է 1283 թվականին, երբ այն տրվել է ցիստերցյաններին։ Այդ ժամանակից մինչև 14-րդ դարում տևտոնական օրդենի ներխուժումը այն գտնվել է Լեհաստանի կազմում։ Մինչև 1316 թվականը աբբայությունը գնել էր տարածքի բոլոր գյուղերը և դարձել քաղաքի բոլոր տարածքների սեփականատերը։ Տոռունյան երկրորդ հաշտության պայմանագրով (1466 թ.) տարածքը վերստին մտել է Լեհաստանի թագավորության կազմ։
Գդանսկի քաղաքացիների համար նախատեսված առողջարանային ջրաբուժական կենտրոնը գործել է 16-րդ դարից։ Մինչև այդ դարի վերջը Գդանսկի ազնվական և մագնատ ընտանիքները դաստակերտներ են կառուցել Սոպոտում։ Օլիվայի պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիրը և նրա կինը՝ թագուհի Մարի Լուիզա Գոնզագան ապրում էին այդ դաստակերտներից մեկում, իսկ շվեդ բանակցող Մագնուս դե լա Գարդին՝ մեկ ուրիշում, որն այդ ժամանակից ի վեր հայտնի է որպես Շվեդական դաստակերտ (Dwór Szwedzki)[8]։ Շվեդական դաստակերտը հետագայում դարձել է լեհ թագավորներ Օգոստոս II-ի (1710 թ.) և Ստանիսլավ Լեշչինսկու (1733 թ.) կեցավայրը[9]։
1733 թվականին Լեհական ժառանգության համար պատերազմի ժամանակ Ստանիսլավ Լեշչինսկին մի քանի օր կանգ է առել Սոպոտում՝ նախքան մոտակա Գդանսկ քաղաք մեկնելը։ Այնուհետև ռուսական կայսերական զորքերը պաշարել են Գդանսկը և մեկ տարի անց կողոպտել ու հիմնիվեր այրել են Սոպոտ գյուղը։ Սոպոտի մեծ մասը հակամարտության ընթացքում և հետագա տարիներին մնացել է լքված վիճակում, քանի որ պատերազմից ուժասպառ եղած Գդանսկի պատրիկները չէին կարող իրենց թույլ տալ վերակառուցել իրենց սոպոտյան բնակարանները։
1750-ական թվականներին Պոմերանիայի լեհ ազնվականությունը սկսեց վերակառուցել գյուղը։ Ավերված դաստակերտների մեծ մասը 1757 և 1758 թվականներին գնել է Պժեբենդովսկիների մագնատ ընտանիքը։ Գեներալ Յոզեֆ Պժեբենդովսկին գնեց այս պալատներից ինը, իսկ 1786 թվականին նրա այրին՝ Բեռնարդինա Պժեբենդովսկան, գնեց մնացած երկուսը։ Սեռակովսկիների ընտանիքը նույնպես ձեռք բերեց որոշ գույք, ներառյալ ավերված շվեդական դաստակերտը։ 1790-ական թվականներին Լեհաստանի բաժանումներից հետո կոմս Կայետան Օնուֆրի Սերակովսկին կառուցեց Սերակովսկու առանձնատունը շվեդական կալվածքի տեղում՝ տիպիկ լեհական դաստակերտ, որը համարվում է նախաառողջարանային Սոպոտի առավել աչքի ընկնող շինություններից մեկը։
Սոպոտում է գտնվում Եվրոպայի ամենաերկար ծովային փայտե նավամատույցը (լեհ.՝ Molo), որն ունի 515,5 մետր երկարություն։ Դրանից ոչ հեռու տեղակայված են սոպոտյան հայտնի փարոսը և այսպես կոչված՝ «Ծուռ տնակը» (լեհ.՝ Krzywy Domek):
Զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող վայրերից են նաև ձկնորսական նավահանգիստը (Przystań rybacka), Aleja Wojska Polskiego առափնյա փողոցի վրա գտնվող ձկնորսական մատուռը։
Սոպոտին լայն ճանաչում է բերել երգի ամենամյա միջազգային փառատոնը, որը Եվրոպայում խոշորագույններից մեկն է համարվում։ 1970—1980-ական թվականներին այդ փառատոնին հիմնականում մասնակցում էին սոցիալիստական երկրների երաժիշտ-կատարողներ։
2014 թվականի մարտին Սոպոտում անց է կացվել թեթև աթլետիկայի աշխարհի մարզասրահային առաջնությունը։
2014 թվականից Սոպոտը բարեկամական հարաբերություններ էր հաստատել Ռուսաստանի Պետերհոֆ քաղաքի հետ, սակայն 2022 թվականին դադարեցրել է եղբայրությունը՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած հատուկ ռազմական գործողության։ Փոխարենը եղբայրացել է ուկրաինական Դնեստրի Բելգորոդ քաղաքի հետ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.