Սողուններ
From Wikipedia, the free encyclopedia
Սողուններ (լատին․՝ Reptilia), ողնաշարավոր, հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սողուններ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Pisces
| ||||
|
Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։
Շնչում են թոքերով։ Բեղմնավորումը ներքին է։ Ձուն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։ Սիրտը եռախորշ է, սակայն, ի տարբերություն երկկենցաղների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների մաշկը զուրկ է գեղձերից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։