Սյունիքի իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Սյունիքի իշխանություն, միջնադարյան ենթակա կազմավորում Հայկական լեռնաշխարհի արևելքում՝ Սյունիք նահանգում, 314-987 թվականներին։ Հիմնադրվել է Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի հրամանով՝ 314 թվականին[1]։ Իշխանությունը ղեկավարել է Սյունիների ազնվական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 18 000 կմ2։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սյունի (Սիսիան) | |||
Մակերես | 18.000 կմ2 | |||
Լեզու | հայերեն | |||
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Սյունիներ | |||
Պետության գլուխ | իշխան | |||
Պատմություն | ||||
- 428 | Հայկական մարզպանության մաս | |||
- 571 | Ատրպատականի մաս | |||
- 650 | Արաբական արշավանքներ | |||
- 820 | Իշխանության մասնատում |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Շաղատ ավանը (Սիսիանի շրջան), 820-ական թվականներից՝ Եղեգիս գյուղաքաղաքը (Եղեգնաձորի շրջան)։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Արաբական խալիֆայությունը, իր մեջ վերստին ներառել է Վայոց ձոր և Գեղարքունիք գավառները, որոնք ժամանակ առ ժամանակ անջատվում էին իշխանության տարածքից։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) Քաշաթաղի շրջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևելքը։
Տարբեր ժամանակներում կազմել է Արշակունիների թագավորության (314-428 թթ.), Հայկական մարզպանության (428-571 թթ.), Ատրպատականի (571-650 թթ.), Արմինիա կուսակալության (701-885 թթ.), Բագրատունիների թագավորության (885-987 թթ.) մասը[2]։
Սյունիքի իշխանությունը միակն էր, որ չլինելով Բագրատունիների շառավիղ, կարողացավ ի զորու լինել՝ հռչակելու երկիրը ինքնուրույն թագավորության։ Դրա հռչակումից մոտ 70 տարի առաջ որպես ինքնուրույն միավոր առանձնացել էր Վասպուրականի թագավորությունը՝ Արծրունիների գլխավորությամբ, սակայն վերջիններս ամուսնական կապերով մտերմացել էին Բագրատունիների հետ և վաղուց ամրապնդել իրենց դիրքերը։ Այն կարողացավ գոյատևել նույնիսկ Անիի Բագրատունիների կործանումից մեկուկես դար անց, ապա, սելջուկյան արշավանքներից հետո, այն բաժին հասավ Պռոշյան և Օրբելյան ազնվական ընտանիքներին[3]։