From Wikipedia, the free encyclopedia
Սկյուռ Դուգլասի[1] (լատին․՝ Tamiasciurus douglasii) կրծողների ընտանիքի կարմիր սկյուռների ցեղին պատկանող տեսակ։ Տեսակային անվանումը ստացել է շոտլանդացի գիտնական Դեյվիդ Դուգլասի (1799-1834 թվականներ) պատվին[2]։
Սկյուռ Դուգլասի | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Tamiasciurus douglasii
(Bachman, 1839)
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||||
|
Հասուն առանձնյակները հասնում են 27-34.8 սմ երկարության, իսկ պոչի երկարությունը կազմում է 10.2-15.8 մմ, ստորին վերջույթներինը՝ 4.1-5.5 սմ, քաշը կազմում է 141-312 գ։ Մարմնի մակերևույթն ունի կարմրաշագանակագույնից մինչև մոխրագույն երանգ։ Ձմեռային մորթին ավելի մոխրագույն է։ Որովայնը նարնջագույն է։ Պոչը փափուկ է՝ ծայրին սև մազերի փնջով։ Մարմնի կողային մասերն ունեն սև գծեր, որոնք անհետանում են ձմեռային շրջանում։
Տեսակը տարածված է Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա, ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա, Նևադա, Օրեգոն, Վաշինգտոն։ Բնակվում է ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա գտնվող փշատերևային անտառներում։
Ակտիվ են օրվա լուսային ժամերին, վարում են մենակյաց ապրելաձև։ Սննդացանկի բաղադրիչներն են՝ սերմեր, տերևներ, ընկույզներ, սնկեր, հատապտուղներ, ճյուղեր, երբեմն հատվածոտանիներ, ձվեր և ճտեր։ Ձմռանը հիմնականում օգտագործում են կուտակած պաշարները։
Կենդանին սեռահասության է հասնում 8-9 ամսում։ Բեղմնավորումը տեղի է ունենում Հունվարից մինչև օգոստոսի կեսերը, հաճախ մարտից մայիս։ Էգերի մեծամասնությունը տարեկան մեկ սերունդ է տալիս։ Հղիությունը տևում է 36-40 օր, իսկ սերունդում կան 1-8 ձագեր, միջինում 4-6։ Ձագերը կշռում են 13-18 գ։ Աչքերը բացվում են 26-36 օրում։ Մինչև օգոստոս մնալով մայրական բնում՝ 6-9 շաբաթական հասակում նրանք լքում են բույնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.