![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Symon_Budny.png/640px-Symon_Budny.png&w=640&q=50)
Սիմոն Բուդնի
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն Բուդնի, նաև՝ Շիմոն Բուդնի (բելառուս․՝ Сымон Будны, լեհ.՝ Szymon Budny, ռուս.՝ Симеон Будный, լատիներեն՝ Budnius և Budnaeus, հունվար 1530, Budne, Podlaskie Voivodeship, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - հունվարի 13, 1593(1593-01-13)[1], Վիշնևա, Oshmyansky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա)[2],, լեհ-բելառուսական[3][4] հումանիստ, մանկավարժ, եբրայագետ, Աստվածաշնչի թարգմանիչ, փիլիսոփա, հասարակագետ, պատմաբան, գրող, աստվածաբան, բողոքական բարեփոխիչ, Ռեֆորմացիայի գործիչ Ռեչ Պոսպոլիտայում[5]։ Եղել է «Լեհ եղբայրներ» շարժման առաջնորդներից, Աստվածաշնչի գիտական քննադատության հիմնադիրներից, սուրբ երրորդության գաղափարը ժխտողներից մեկը։ Առաջ է քաշել քաղաքականության մեջ ժողովրդավարության ներմուծման գաղափարներ, հանդես եկել մահապատիժը վերացնելու օգտին։ Գրել է լեհերեն, բելառուսերեն[6][7] (բելառուսերեն հրատարակված առաջին երկու գրքերի հեղինակն է կամ համահեղինակը)[8][9], ինչպես նաև լատիներեն։
Սիմոն Բուդնի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվար 1530 |
Ծննդավայր | Budne, Podlaskie Voivodeship, Gmina Goniądz, Mońki County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | հունվարի 13, 1593(1593-01-13)[1] |
Վախճանի վայր | Վիշնևա, Oshmyansky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | թարգմանիչ, տպագրիչ, գրող, փիլիսոփա, պատմաբան, աստվածաշնչի թարգմանիչ և քահանա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Catechism of Simon Budny? և Biblia nieświeska |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Nieswieska.jpg/320px-Nieswieska.jpg)
Պատմաբան Նորման Դևիսը Սիմոն Բուդնուն բնորոշել է որպես «16-րդ դարի մեծագույն եբրայագետի»[10]։ Բուդնին առաջինն է եղել, ով իրականացրել է Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը բնագրից լեհերեն, ընդ որում՝ առաջինն է այդ գործը գլուխ բերել միայնակ[11]։ Եբրայերենի մասին նրա ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են գործել հրեա հետագա գիտնականների վրա[12]։ 1603 թվականին Սիմոն Բուդնու անունը ներառվել է արգելված հեղինակների ու գրքերի լեհական առաջին ցուցակում[13], որը կազմվել էր եպիսկոպոս Բեռնարդ Մացիևսկու նախաձեռնությամբ։