ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սիլվեն Վիլտոր (ֆր.՝ Sylvain Wiltord, մայիսի 10, 1974[1][2], Նոյի սյուր Մառն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող, որը հայտնի է «Բորդոյում», Մարսելի «Օլիմպիկում», Լոնդոնի «Արսենալում» և Ֆրանսիայի հավաքականում իր ելույթներով։ 2000 թվականին Բելգիայում և Հոլանդիայում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։ Եվրոպայի 2000 թվականի առաջնության եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականի դեմ գոլի հեղինակը, ինչը ֆրանսիացիներին թույլ է տվել խաղն ուղարկել լրացուցիչ ժամանակ։ Գերմանիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ի արծաթե մեդալակիր։
Սիլվեն Վիլտոր ֆր.՝ Sylvain Wiltord | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նոյի սյուր Մառն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Sylvain Wiltord Վիքիպահեստում |
Վիլտորը սկսել է ֆուտբոլ խաղալ «Ժուանվիլ» մանկական թիմում։ 17 տարեկանում ավարտել է Ռենի ակադեմիան, իսկ մեկ տարի անց սկսել է ներգրավվել հիմնական թիմի հանդիպումներում։ Սկզբնական շրջանում ավելի շատ խաղացել է «կարմիր-սևերի» կազմում։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանից Սիլվենը իր տեղն է գրավել թիմի հիմնական կազմում, և նրա գոլերը օգնել են թիմին վերադառնալ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն: Սկզբում երիտասարդ հարձակվողին պակասում էր կայունությունը, սակայն, չնայած դրան, նա մնացել է թիմի հիմնական կազմում։ 1997 թվականի ամռանը Վիլտորը պայմանագիր է կնքել «Բորդոյի» հետ, որտեղ արագ դարձել է մեկնարկային կազմի խաղացող։ 1998/1999 մրցաշրջանի ավարտին «ժիրոնդիները» նվաճել են Ֆրանսիայի առաջնությունը, իսկ Սիլվենը 22 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու, ինչպես նաև Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Դրանից հետո նրա վրա ուշադրություն են դարձրել ավելի շատ բարձր կարգավիճակ ունեցող ակումբներ։ Վիլտորի կարիերայի հաջորդ փուլը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելն էր։ Նոր թիմին արագ ինտեգրվելուն նպաստել է այն փաստը, որ Սիլվենի շատ հայրենակիցներ՝ Պատրիկ Վիեյրա, Ռոբեր Պիրես, Թիերի Անրի, խաղում էին նրա թիմում, իսկ թիմը մարզում էր ֆրանսիացի Արսեն Վենգերը։ Բարձր մրցակցության պատճառով (Վիլտորից բացի, կենտրոնական հարձակվողի դիրքում կարող էին հանդես գալ Անրին, Դենիս Բերգկամպը և Նվանկվո Կանուն), ֆրանսիացին հաճախ ստիպված էր դուրս գալ աջ կիսապաշտպանի դիրքում, ինչը փոքր-ինչ նվազեցնում էր նրա արդյունավետությունը։ 2003/2004 մրցաշրջանում Վիլտորը սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ և պայմանագրի ավարտից հետո հեռացել է «Արսենալից»։
2004 թվականին Սիլվենը ազատ գործակալի կարգավիճակով հայտնվել Է Ֆրանսիայի առաջատար «Լիոնում», որտեղ հանդես է եկել առաջ քաշված հարձակվողի դիրքում և եղել է թիմի հարձակողական խաղի գլխավոր կազմակերպիչը։ Նրա համար հատկապես հաջող էր 2005/2006 մրցաշրջանը, որի արդյունքում նա կարողացել է աչքի ընկնել 14 անգամ և օգնել է թիմին նվաճել հաջորդ չեմպիոնական տիտղոսը (ընդհանուր առմամբ, Վիլտորի օրոք դրանք երեքն էին)։
«Լիոնից» հեռանալուց հետո հարձակվողը վերադարձել է հարազատ «Ռեն», որտեղ բավական հաջող մրցաշրջան է անցկացրել և օգնել թիմին զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ 2008/2009 մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Մարսել», սակայն այդ ակումբում ելույթներն անհաջող են ընթացել․ Վիլտորը 14 խաղում կարողացել է աչքի ընկնել միայն մեկ անգամ։ 2010 թվականի հունվարի 30-ին Վիլտորը տեղափոխվել է «Մեց»՝ կնքելով կես տարվա պայմանագիր[3]։ Ակումբի կազմում իր մեկնարկային խաղում փետրվարի 6-ին «Նիմի» դեմ Վիլտորը երկու գոլ է խփել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին 3:1 հաշվով[4]։ 2011 թվականի հուլիսի 19-ին ազատ գործակալի կարգավիճակով ֆուտբոլիստը մեկամյա պայմանագիր է կնքել «Նանտի» հետ[5][6]։ Սիլվենն ուրախ էր միանալ «կանարյաններին», քանի որ տարին անցկացրել էր առանց ֆուտբոլի[7]։ Հուլիսի 29-ին «Սեդանի» դեմ խաղում Վիլտորը նորամուտն է նշել նոր թիմի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Վիլյամ Վանկյորին[8]։ Օգոստոսի 22-ին «Գենգանի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Նանտ»-ի կազմում[9]։ 2012 թվականի ապրիլի 27-ին Սիլվենը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ամյենի» դեմ խաղում[10]։ Մրցաշրջանի ավարտից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին[11]։ 2016 թվականի ապրիլին Սիլվենը թվիթերի միջոցով գրել էր, որ մտադիր է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան, սակայն արդյունքում դա տեղի չի ունեցել[12]։
1999 թվականի փետրվարի 10-ին Անգլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսի ավարտին փոխարինելով Նիկոլա Անելկաին[13]։ Մարտի 31-ին Հայաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2000 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[14]։ Բացի այդ, այս ընտրական արշավում Սիլվենն աչքի է ընկել Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում[15]։
2000 թվականին Վիլտորը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում Բելգիայում և Նիդեռլանդներում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Դանիայի[16], Չեխիայի[17], Նիդերլանդների[18], Պորտուգալիայի[19] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[20]։ Դանիացիների դեմ խաղում Սիլվենը խփել է իր առաջին գոլը պաշտոնական մրցաշարում։ Իտալացիների դեմ եզրափակչում նա գոլի հեղինակ է դարձել ավելացված ժամանակում, որով թույլ է տվել հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ հետո Դավիդ Տրեզեգեի գոլի շնորհիվ ֆրանսիացիները դարձել են Եվրոպայի չեմպիոն։ Վիլտորը պարբերաբար ընդգրկվել է հավաքականում հաջորդ մրցաշարերին մասնակցելու համար։ 2002 թվականի աշխարհի և Եվրո-2004-ի առաջնություններում, որոնք անհաջող էին ֆրանսիացիների համար, Վիլտորը մասնակցել է 7 խաղերից 6-ին, բայց չի կարողացել իրեն առանձնահատուկ դրսևորել։ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում մասնակցել է իր թիմի բոլոր հանդիպումներին և օգնել հասնել եզրափակիչ։ Իտալիայի հավաքականի դեմ «մունդիալի» եզրափակիչ խաղի 11 մետրանոց հարվածաշարում Սիլվեն առաջինն էր, որը իրացրել է իր փորձը, սակայն Դավիդ Տրեզեգեի վրիպման պատճառով տիտղոսը բաժին է հասել իտալացիներին։ Դրանից հետո Վիլտորն ավարտել է միջազգային կարիերան։
Ակումբային
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ակումբ[21] | Եվրագավաթներ[22] | Այլ[23] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեն | 1992/93 | 2 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 2 | 0 |
1993/94 | 26 | 9 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 27 | 9 | |
1994/95 | 25 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 6 | |
1995/96 | 37 | 15 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 18 | |
1996/97 | 35 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 3 | |
Ընդամենը | 125 | 32 | 12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 137 | 36 | |
Ռեն Բ
(ֆարմ ակումբ) |
1991/92 | 20 | 5 | - | - | - | - | 0 | 0 | 20 | 5 |
1992/93 | 26 | 4 | - | - | - | - | 0 | 0 | 26 | 4 | |
1993/94 | 10 | 5 | - | - | - | - | 0 | 0 | 10 | 5 | |
1994/95 | 6 | 5 | - | - | - | - | 0 | 0 | 6 | 5 | |
1996/97 | 2 | 2 | - | - | - | - | 0 | 0 | 2 | 2 | |
Ընդամենը | 64 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 21 | |
Բորդո | 1997/98 | 34 | 10 | 7 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 43 | 15 |
1998/99 | 33 | 22 | 1 | 0 | 8 | 5 | 0 | 0 | 42 | 27 | |
1999/00 | 32 | 13 | 6 | 0 | 12 | 4 | 1 | 0 | 51 | 17 | |
Ընդամենը | 99 | 45 | 14 | 5 | 22 | 9 | 1 | 0 | 136 | 59 | |
Արսենալ | 2000/01 | 27 | 8 | 7 | 6 | 13 | 1 | 0 | 0 | 47 | 15 |
2001/02 | 33 | 10 | 10 | 6 | 11 | 1 | 0 | 0 | 54 | 17 | |
2002/03 | 34 | 10 | 7 | 2 | 12 | 1 | 1 | 0 | 54 | 13 | |
2003/04 | 12 | 3 | 3 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 20 | 4 | |
Ընդամենը | 106 | 31 | 27 | 15 | 40 | 3 | 2 | 0 | 175 | 49 | |
Օլիմպիկ Լիոն | 2004/05 | 25 | 3 | 2 | 2 | 8 | 6 | 0 | 0 | 35 | 11 |
2005/06 | 35 | 12 | 3 | 0 | 10 | 2 | 0 | 0 | 48 | 14 | |
2006/07 | 22 | 5 | 3 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 31 | 7 | |
Ընդամենը | 82 | 20 | 8 | 4 | 24 | 8 | 0 | 0 | 114 | 32 | |
Ռեն | 2007/08 | 25 | 6 | 3 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 32 | 7 |
2008/09 | 6 | 0 | 1 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 1 | |
Ընդամենը | 31 | 6 | 4 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 41 | 8 | |
Ընդամենը «Ռենի» համար | 156 | 38 | 16 | 6 | 6 | 0 | 0 | 0 | 178 | 44 | |
Ռեն Բ
(ֆարմ ակումբ) |
2007/08 | 1 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 1 | 0 |
2008/09 | 2 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 2 | 0 | |
Ընդամենը | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
«Ընդամենը Ռեն Բ»-ի համար | 67 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 67 | 21 | |
Օլիմպիկ Մարսել | 2008/09 | 13 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
Ընդամենը | 13 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
Մեց | 2009/10 | 15 | 3 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 15 | 3 |
Ընդամենը | 15 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 3 | |
Նանտ | 2011/12 | 33 | 8 | 3 | 0 | - | - | 0 | 0 | 36 | 8 |
Ընդամենը | 33 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 8 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 571 | 167 | 69 | 30 | 92 | 20 | 3 | 0 | 735 | 217 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.