Սիամական կոկորդիլոս
From Wikipedia, the free encyclopedia
Սիամական կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus siamensis), իրական կոկորդիլոսների ընտանիքի ներկայացուցիչ, որն ապրում է Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում[2]։ Հազվադեպ հանդիպող կենդանի, որը գործնականում չի ապրում անազատության պայմաններում[3]։
Սիամական կոկորդիլոս | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Crocodylus siamensis | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Սիամական կոկորդիլոսի | ||||||||||||
|
Սիամական կոկորդիլոսն իր անվանումն ստացել է Սիամ (թաի.՝ สยาม) տեղանունից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կենդանին[1][4]։ Գիտական նկարագիրը կազմվել է 1801 թվականին գերմանացի ֆիլոլոգ և բնագետ Յոհան Շնայդերի (Johann Gottlob Theaenus Schneider) կողմից։
Տարբեր լեզուներով հայտնի է այս անվանումներով՝ Siamese crocodile, Siamese freshwater crocodile, Singapore small-grain, Cocodrilo de Siam, Crocodile du Siam, Buaja, Buaya kodok, Jara Kaenumchued, Soft-belly[5]
Այս կոկորդիլոսը հիմնականում ապրում է քաղցրահամ ջրերում, հանդիպում է նաև ծովերում, ջրամբարներում, գետերում։ Կա կարծիք, որ նրանք հնարավոր է ապրում են նաև աղի ջրերում[3]։ Ապրում են 30-40 տարի[3][4]։ Գենետիկ առանձնահատկությունների պահպանման համար հաճախ են դիմում հիբրիդացման մեթոդին, որը օգնում է պահպանել կոկորդիլոսի արյան մաքրությունը[6]։