Սթաֆորդշիր
From Wikipedia, the free encyclopedia
Սթաֆորդշիր (անգլ.՝ Staffordshire, [ˈstæfərdʃər] կամ [ˈstæfərdʃɪər]. համառոտագրությամբ՝ Staffs. [stæfs]), ոչ մետրոպոլային, արարողակարգային և պատմական կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևմտյան հատվածում՝ Վեսթ Միդլենդս տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը Սթաֆորդն է, խոշորագույն բնակավայրը՝ Սթոք օն Թրենթ քաղաքը։ Զբաղեցնում է 2713 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից մարզային ենթակայության վարչական տարածքը կազմում է 2620 քառակուսի կիլոմետր (մնացածը Սթոք օն Թրենթի ինքնավար համայնքի տարածքն է)։ 2011 թվականի տվյալներով բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 1 097 500[5], առանց Սթոք օն Թրենթի՝ 848 500: Խոշոր բնակավայրերն են Սթոք օն Թրենթը, Նյուքասլ ընդեր Լայմը, Թամուորթը, Բերտոն ըփոն Թրենթը, Սթաֆորդը (կոմսության վարչկենտրոնը) և Քենոկը։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Մասն է | Արևմտյան Միդլենդս | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||||
Մտնում է | Արևմտյան Միդլենդս[1] | ||||
Վարչկենտրոն | Stafford? | ||||
Բնակչություն | ▲1 139 794 մարդ (2020)[2] | ||||
Տարածք | 2713,7352 կմ² (2016)[3] | ||||
Սահմանակցում է | Ուեսթ Միդլանդս[4], Վուստերշիր[4], Շրոպշիր[4], Չեշիր[4], Դերբիշիր[4] և Ուորիքշիր[4] | ||||
ISO 3166-2 կոդ | GB-STS | ||||
staffordshire.gov.uk | |||||
Սթաֆորդշիրի հյուսիսում ընկած The Potteries երկրամասը, որը ներառում է Սթոք օն Թրենթ համայնքը, հայտնի է իր խեցեգործությամբ։ Կոմսության հյուսիսարևելյան ծայրամասն ընկած է Փիք դիսթրիքթ անվանումով հայտնի ազգային պարկի կազմում [1]։
Սթաֆորդշիրը սահմանակից է Շրոփշիրին, Չեշիրին, Դերբիշիրին, Լեսթերշիրին, Ուորվիքշիրին, Արևմտյան Միդլենդսին և Վուսթերշիրին։