Սթաֆորդշիր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սթաֆորդշիր (անգլ.՝ Staffordshire, [ˈstæfərdʃər] կամ [ˈstæfərdʃɪər]. համառոտագրությամբ՝ Staffs. [stæfs]), ոչ մետրոպոլային, արարողակարգային և պատմական կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևմտյան հատվածում՝ Վեսթ Միդլենդս տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը Սթաֆորդն է, խոշորագույն բնակավայրը՝ Սթոք օն Թրենթ քաղաքը։ Զբաղեցնում է 2713 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից մարզային ենթակայության վարչական տարածքը կազմում է 2620 քառակուսի կիլոմետր (մնացածը Սթոք օն Թրենթի ինքնավար համայնքի տարածքն է)։ 2011 թվականի տվյալներով բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 1 097 500[5], առանց Սթոք օն Թրենթի՝ 848 500: Խոշոր բնակավայրերն են Սթոք օն Թրենթը, Նյուքասլ ընդեր Լայմը, Թամուորթը, Բերտոն ըփոն Թրենթը, Սթաֆորդը (կոմսության վարչկենտրոնը) և Քենոկը։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Մասն է | Արևմտյան Միդլենդս | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||||
Մտնում է | Արևմտյան Միդլենդս[1] | ||||
Վարչկենտրոն | Stafford? | ||||
Բնակչություն | ▲1 139 794 մարդ (2020)[2] | ||||
Տարածք | 2713,7352 կմ² (2016)[3] | ||||
Սահմանակցում է | Ուեսթ Միդլանդս[4], Վուստերշիր[4], Շրոպշիր[4], Չեշիր[4], Դերբիշիր[4] և Ուորիքշիր[4] | ||||
ISO 3166-2 կոդ | GB-STS | ||||
staffordshire.gov.uk | |||||
Սթաֆորդշիրի հյուսիսում ընկած The Potteries երկրամասը, որը ներառում է Սթոք օն Թրենթ համայնքը, հայտնի է իր խեցեգործությամբ։ Կոմսության հյուսիսարևելյան ծայրամասն ընկած է Փիք դիսթրիքթ անվանումով հայտնի ազգային պարկի կազմում [1]։
Սթաֆորդշիրը սահմանակից է Շրոփշիրին, Չեշիրին, Դերբիշիրին, Լեսթերշիրին, Ուորվիքշիրին, Արևմտյան Միդլենդսին և Վուսթերշիրին։
Կոմսությունը կազմված է հետևյալ ութ շրջանից և մեկ ինքնավար համայնքից։
Կոմսության բնակչության թվաքանակի փոփոխությունները (Սթոք օն Թրենթ ինքնավար համայնքի հետ միասին) 1991-2009 թթ. երկու տասնամյակի ընթացքում[6].
Տարին | 1991 | 2001 | 2009 |
---|---|---|---|
Բնակչ. | 1 029 917 | 1 047 380 | 1 067 600 |
Բնակչության բաշխվածությունն ըստ համայնքների՝ 2001 թվականի տվյալներով.
Համայնքը | Տարածքը կմ2 | Բնակչ. | Խտությունը (մարդ/կմ2) |
---|---|---|---|
Թամուորթ | 30.85 | 74 531[7] | 2416 |
Լիչֆիլդ | 331.30 | 93 232[8] | 281 |
Քանոկ Չեյզ | 78.88 | 92 126[9] | 1168 |
Հարավային Սթաֆորդշիր | 407.32 | 105 896[10] | 260 |
Սթաֆորդ | 598.17 | 120 670[11] | 202 |
Նյուքասլ ընդեր Լայմ | 210.96 | 122 030[12] | 578 |
Սթաֆորդշիր Մուրլանդս | 575.85 | 94 489[13] | 164 |
Արևելյան Սթաֆորդշիր | 386.96 | 103 770[14] | 268 |
Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք) | 93.45 | 240 636[15] | 2575 |
Ընդամենը | 2713.74 | 1 047 380 | 386 |
2009 թվականի ամռանը կոմսության տարածքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են անգլոսաքսերի պատմության մեջ ամենամեծ գանձերը, որոնք վերագրվում եվ մոտավորապես VII դարին։
Կոմսությունում տարածված է ջրհորները, աղբյուրներն ու ակունքները զարդարելու հնամյա ավանդույթը (անգլ.՝ well dressing, well flowering)[16][17]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.