Սերմնացան (մետաղադրամներ)
From Wikipedia, the free encyclopedia
«Սերմնացան» ոսկե մետաղադրամը (ռուս.՝ Сеятель) կամ ոսկե չերվոնեցը (ռուս.՝ золотой червонец) թողարկվել է ՌԽՖՍՀ Պետական բանկի կողմից 1923 թվականին։ 1975-1982 թվականներին ԽՍՀՄ Պետական բանկի կողմից թողարկած «նովոդել» մետաղադրամները[ն 1] պահպանեցին 1923 թվականի նմուշի ոսկե դրամի դիզայնը՝ տարբերվելով միայն թողարկման տարեթվի գրառումով։ Դրանք հանդիսանում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի գործող ներդրումային մետաղադրամներ՝ 10 ռուբլի անվանական արժեքով։
- Այս հոդվածը խորհրդային ոսկե դրամների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերմնացան (այլ կիրառումներ)։
Դիմերեսը․ կենտրոնում՝ ՌԽՖՍՀ զինանշանի տարբերակը (հասկերից պսակով շրջապատված՝ մուրճի և մանգաղի պատկերով վահան՝ արևի ճառագայթների ֆոնի վրա), նրանից ցած՝ պետության անվանումը՝ ռուս.՝ «Р.С.Ф.С.Р.», եզրով՝ հայտնի նշանաբանի գրառումը՝ ռուս.՝ «Пролетарии всех стран, соединяйтесь!», եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ արտում աշխատող սերմնացան գյուղացու պատկերը՝ գութանի, արևածագի և գործարանների ֆոնի վրա, վերևում՝ անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН ЧЕРВОНЕЦ», ներքում ձախից՝ թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ, փորագրված գրառումով։
Էսքիզները՝ Անտոն Վասյուտինսկու։ Մետաղադրամները հատվել են Լենինգրադի և Մոսկվայի դրամահատարաններում։