Սերխիո Ռամոս
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Սերխիո Ռամոս (իսպ.՝ Sergio Ramos, մարտի 30, 1986(1986-03-30)[1][2][3], Կամաս), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Sergio Ramos Garcia | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1986(1986-03-30)[1][2][3] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կամաս | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պարի Սեն-Ժերմեն | ||||||||||||||||||||||||||
Համար | 4 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
1996-2003 | Սևիլյա | ||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||||||||||||||
2003-2004 | Սևիլյա B | 26 | (2) | ||||||||||||||||||||||||
2004-2005 | Սևիլյա | 39 | (2) | ||||||||||||||||||||||||
2005-ներկա | Ռեալ Մադրիդ | 400 | (55) | ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
2002 | Իսպանիա (մինչև 17) | 1 | (0) | ||||||||||||||||||||||||
2004 | Իսպանիա (մինչև 19) | 6 | (0) | ||||||||||||||||||||||||
2004 | Իսպանիա (մինչև 21) | 6 | (0) | ||||||||||||||||||||||||
2005-ներկա | Իսպանիա | 158 | (14) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում Սևիլյայի կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է Ռեալ Մադրիդի ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես էր գալիս որպես կենտրոնական պաշտպան։
Ռեալի հետ նվաճել է տարբեր արժեքավոր գավաթներ, ներառյալ 4 Իսպանիայի առաջնություն, 2 Արքայական գավաթ, 2 Իսպանիայի սուպեր գավաթ, 4 Չեմպիոնների լիգա և այլն։ Նա նաև հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականում և հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, 2010 թվականի Աշխարհի առաջնությունը։