![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Serge_Ibaka_-_51849059080_%2528cropped%2529.jpg/640px-Serge_Ibaka_-_51849059080_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Սերժ Իբակա
From Wikipedia, the free encyclopedia
Սերժ Ջոնաս Իբակա Նգոբիլա[1][2] (անգլ.՝ Serge Jonas Ibaka Ngobila, սեպտեմբերի 18, 1989(1989-09-18)[3], Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն), կոնգոյացի և իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում՝ որպես կենտրոնական և ծանր հարձակվող։
![]() Serge Ibaka | |||||
![]() | |||||
Ակումբ | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | ||||
Համար | № 25 | ||||
Ի ծնե տրված անունը | Սերժ Ջոնաս Իբակա Նգոբիլա Serge Jonas Ibaka Ngobila | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 1989 (34 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() ![]() | ||||
Հասակ | 2,01 մ | ||||
Քաշ | 111 կգ | ||||
Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 24-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
![]() ![]() ![]() → ![]() ![]() ![]() ![]() ↳ ![]() ![]() | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Ծնվել է Կոնգոյի Հանրապետությունում և նախնական շրջանում խաղացել երկրի երիտասարդական հավաքականում, 17 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ հետո անմիջապես Իսպանիա և հանդես եկել իսպանական մի քանի ակումբներում։
Ընտրվել է NBA-ի 2008 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ ընտրությամբ՝ «Սիեթլ Սուպերսոնիքսի» ակումբի կողմից (ավելի ուշ՝ թիմը վերանվանվեց «Օկլահոմա Սիթի Թանդեր»)։
«Տորոնտո Ռեպտորսի» կազմում 2019 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Պաշտպանական և հատկապես արդյունավետ բլոկշոտեր իրացնելու շնորհիվ Իբական թիմակիցների կողմից ստացել է «Օդային Իբակա», «Սերժ Պաշտպանիչ» և «Իբլոկա» մականուննեերը[4]։
Հանդես է գալիս նաև Իսպանիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է արծաթե մեդալ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում, ինչպես նաև ոսկե մեդալ 2011 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնության ժամանակ։