Ռեալ Մադրիդ ԲԱ
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեալ Մադրիդ» բասկետբոլային ակումբ (իսպաներեն անվանում՝ Real Madrid Baloncesto), իսպանական պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Ստեղծվել է 1932 թվականին՝ որպես «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի դիվիզիա, մասնակցում է Իսպանիայի ACB լիգային և Բասկետբոլի եվրալիգային։
Ռեալ Մադրիդ ԲԱ Real Madrid Baloncesto | ||||
Լիգաներ | ACB Եվրոլիգա | |||
Հիմնադրում | 1932 | |||
Պատմություն | Real Madrid C.F. (1932–Present) | |||
Մարզադաշտ | Palacio de Deportes | |||
Տեղագրություն | Մադրիդ, Իսպանիա | |||
Ակումբի գույներ | Սպիտակ, բաց կապույտ, սև, դեղին | |||
Նախագահ | Ֆլորենտինո Պերես | |||
Գլխավոր մարզիչ | Պաբլո Լասո | |||
Առաջնություններ | 8 Եվրալիգայի առաջնություն 1 Եվրագավաթ 1 Կորաչի գավաթ 4 Սապորտայի գավաթ 4 Միջցամաքային գավաթ 31 Իսպանիայի առաջնություն 23 Իսպանիայի գավաթ 3 Իսպանիայի սուպերգավաթ | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
Ինչպես Ֆուտբոլային «Ռեալ Մադրիդը», բասկետբոլայինը նույնպես կարողացել է հաջող հանդես գալ իսպանական և եվրոպական առաջնություններում՝ ունենալով ռեկորդային 30 հաղթանակած իսպանական առաջնություններ։ Բացի այդ՝ թիմը հաղթել է 23 իսպանական գավաթ, 4 Սապորտայի գավաթ և կրկին ռեկորդային՝ 4 միջցամաքային տիտղոս։
Ինչպես ֆուտբոլային ակումբը, «Ռեալ Մադրիդը» նույնպես ունի երիտասարդական հավաքական, որը կոչվում է «Ռեալ Մադրիդ Բ» (Real Madrid Baloncesto B)։
«Ռեալ Մադրիդում» ժամանակին հանդես են եկել մի շարք հայտնի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Արվիդաս Սաբոնիսը, Դրաժեն Պետրովիչը, Դեյան Բոդիրոգան և ուրիշներ։