![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Sergey_Obraztsov_1973.jpg/640px-Sergey_Obraztsov_1973.jpg&w=640&q=50)
Սերգեյ Օբրազցով
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վլադիմիրովիչ Օբրազցով (ռուս.՝ Серге́й Влади́мирович Образцо́в, հունիսի 22 (հուլիսի 5), 1901[1], Medvedkovo, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 8, 1992(1992-05-08)[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս խորհրդային թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։
Սերգեյ Օբրազցով ռուս.՝ Сергей Владимирович Образцов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 5), 1901[1] |
Ծննդավայր | Medvedkovo, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 8, 1992(1992-05-08)[2][3][4][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Վխուտեմաս[5] |
Մասնագիտություն | դերասան, տիկնիկագործ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, հրապարակախոս, puppet designer, ռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Q115962275? |
![]() |
1918-1926 թվականներին սովորել է Վխուտեմասի գեղանկարչության, ապա գրաֆիկայի ֆակուլտետում։ 1922-1930 թվականներին՝ ՄԳԱԹ-ի երաժշտական ստուդիայի (1926 թվականից՝ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն), 1930-1936 թվականներին՝ 2-րդ ՄԳԱԹ-ի դերասան։ Առաջին անգամ տիկնիկներով ելույթ է ունեցել 1920 թվականին։ 1930-ական թվականների կեսին արդեն էստրադայի ճանաչված արտիստ էր։ Հանդես է եկել «տիկնիկներով ռոմանսներ» պարոդիական ժանրով։ 1931 թվականին գլխավորել է Տիկնիկային պետական կենտրոնական թատրոնը, մշակել այդ թատրոնի տեսությունը և մեթոդիկան, ստեղծել խաղացանկը, դաստիարակել դերասանների և ռեժիսորների կադրեր։ Բեմադրություններից են
Երեխաների համար.
- Սպերանսկու «Կաշտանկա» (1935)
- Տարախովսկայայի «Ձկան հրամանով» (1936)
- Գեռնետի «Ալադինի լամպը» (1940)
- Մարշակի «Միստր Թվիստր» (1961),
Մեծերի համար.