From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Յուլևիչ Վիտտե (ռուս.՝ Сергей Юльевич Витте, հունիսի 17 (29), 1849[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] - մարտի 13, 1915[4][5][6] կամ փետրվարի 28 (մարտի 13), 1915[2], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուսական պետական գործիչ, կոմս։
Սերգեյ Վիտտե ռուս.՝ Сергей Юльевич Витте | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17 (29), 1849[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 13, 1915[4][5][6] (65 տարեկան) կամ փետրվարի 28 (մարտի 13), 1915[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Lazarev Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Նովոռոսիյսկի կայսերական համալսարան (1870) և Օդեսայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Julius von Witte?, մայր՝ Yekaterina Fadeyeva? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսաստանի վարչապետ, finance minister of Imperial Russia?, Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ և Q56309462? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Véra Narischkine-Witte? |
Ստորագրություն | |
Sergei Witte Վիքիպահեստում |
1892 թվականին նշանակվել է հաղորդակցության ճանապարհների, ապա ֆինանսների նախարար։ 1903 թվականից՝ նախարարների կոմիտեի, 1905—1906 թվականներին՝ նախարարների խորհրդի նախագահ։ Ակտիվորեն փորձել է աջակցել ցարական միապետության ամրապնդմանը։ Վիտտեի օրոք իրականացվել են տնտեսական խոշոր միջոցառումներ․ 1894 թվականին մտցվել է գինու մենաշնորհ, 1890-ական թվականներին մեծ թափ է ստացել երկաթուղիների շինարարությունը, 1897 թվականին իրականացրել է դրամական ռեֆորմ, տնտեսության զարգացման համար ներգրավել է արտասահմանյան կապիտալներ։ Առաջարկել է ռեֆորմներ (1902 թվականին) գյուղատնտեսության բնագավառում ևս։ Դեմ է արտահայտվել զեմստվային հիմնարկների ընդլայնմանը։ Արտաքին քաղաքական հարցում կողմ էր ռուս-ֆրանսիական դաշինքին։
Հեռավոր Արևելքում ձգտել է հետաձգել Ճապոնիայի հետ ռազմական կոնֆլիկտը։ 1905 թվականին գլխավորել է ռուս-ճապոնական հաշտության պայմանագիրը հաշտության պայմանագիր 1905) կնքող պատվիրակությունը։ Ճնշել է 1905—1907 թվականների ռուսական հեղափոխությունը։ Նրա առաջարկությամբ է հրապարակվել հոկտեմբերի 17-ի մանիֆեստը։ 1906 թվականին պաշտոնաթող է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.