Սերգեյ Լվովիչ Սոբոլև (ռուս.՝ Сергей Львович Соболев, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1908[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] - հունվարի 3, 1989(1989-01-03)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968),
Արագ փաստեր Սերգեյ ՍոբոլևСергей Соболев, Ծնվել է ...
Սերգեյ Սոբոլև Сергей Соболев |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1908[1][2][3][…] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] |
---|
Մահացել է | հունվարի 3, 1989(1989-01-03)[1][2][3][…] (80 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
---|
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[6] |
---|
Բնակության վայր(եր) | Սանկտ Պետերբուրգ[2], Մոսկվա[2] և Նովոսիբիրսկ[2] |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[7], Կուրչատովի ինստիտուտ[7], ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ[7], Sobolev Institute of Mathematics SB RAS?[7][8] և Նովոսիբիրսկի պետական համալսարան[7] |
---|
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական ֆիզիկա, ֆունկցիոնալ վերլուծություն, դիֆերենցիալ հաշիվ, Հաշվողական մաթեմատիկա, distribution function?, մաթեմատիկա[9], մաթեմատիկական անալիզ[9], մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ[9] և Sobolev space?[9] |
---|
Պաշտոն(ներ) | տնօրեն և տնօրեն |
---|
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[10], Լինչեի ազգային ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[10] |
---|
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1929) |
---|
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
---|
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[11] (1934) |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[12][13] |
---|
Գիտական ղեկավար | Նիկոլայ Գյունտեր[11] և Վլադիմիր Սմիռնով |
---|
Եղել է գիտական ղեկավար | Օլգա Լադիժենսկայա[11], Vyacheslav Lebedev?[11], Valentin Ivanov?[11], Mikhail Lavrentyev?[11], Nikolai Bakhvalov?[11], Alexey Dezin?[11], Yevgeny Dyakonov?[11], Nikolai Trifonov?, Vera Nikolaevna Maslennikova?[11], Victor Ivrii?[11], Tadey Zelenyak?[11], Amurhan Gudiev?[11], Ռաֆայել Ալեքսանդրյան[11], Vladimir Iosifovich Kondrashov?[11], Serge Preston (Prishepionok)?[11], Valery Dmitrievich Charushnikov?[11], Yury Il'ich Gilderman?[11] և Igor Grigorievich Globenko?[11] |
---|
Պարգևներ | |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ |
---|
Sergei Lvovich Sobolev (mathematician) Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1935 - 1957), 1957 թվականից՝ Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1932 - 1943), Ատոմային էներգիայի ինստիտուտում (1943 - 1937), 1957 թվականից ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենն է։
Առաջարկել է հիպերբոլական տիպի հավասարումների լուծման նոր մեթոդ, մշակել ընդհանրացրած ֆունկցիաների տեսության հիմունքները և լայնորեն կիրառել մասնական ածանցյալներով հավասարումների տեսության մեջ։ Մուծել է ֆունկցիոնալ տարածություններ (Սոբոլևի տարածություններ) և ապացուցել սկզբունքորեն նոր ներդրման թեորեմներ (Սոբոլևի ներդրման թեորեմներ), մշակել է էլիպսական տիպի հավասարումների համար ընդհանուր եզրային խնդիրների լուծման մեթոդ, ստացել է հիմնարար արդյունքներ հիդրոմեխանիկայի համար կարևոր ոչ դասական համակարգերի լուծումների որակական վարքի վերաբերյալ։ Առաջինն է մշակել ինդեֆինիտ մետրիկայով տարածություններում գործող օպերատորների սպեկտրային տեսության հիմունքները։ Սոբոլևը հիմնարար աշխատություններ ունի հաշվողական մաթեմատիկայի ասպարեզում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1951, 1953)։ Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 487)։ |