From Wikipedia, the free encyclopedia
Սեսյու Հայակավա ({{nihongo Kintarō Hayakawa|早川 金太郎|Hayakawa Kintarō|, բեմական անունը՝ Հայակավա Սեսյու, անգլերեն՝ Sessue Hayakawa. հունիսի 10, 1889[1][2][3][…], Թիբա - նոյեմբերի 23, 1973[2][3][4], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ամերիկացի և ճապոնացի դերասան։ Լայնորեն ճանաչված հոլիվուդյան աստղ է եղել համր կինոյի ժամանակներում՝ 1910-ական թվականներին և 1920-ական թվականների սկզբին։ Հայակավան դարձել է ասիական ծագում ունեցող առաջին տղամարդ դերասանը, ով աստղային համբավ է նվաճել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Ազնվատոհմիկի իր գեղեցկությամբ ("broodingly handsome")[5] և տպավորիչ դերակատարումներով, տիրապետող սեքսուալ չարագործների կերպարների մարմնավորումներով հազարավոր ամերիկուհիների սրտեր է գրավել, այն էլ՝ ռասայական խտրականության ժամանակներում, և դարձել է Հոլիվուդի առաջին տղամարդ սեքս խորհրդանիշերից մեկը[6][7][8]։
Սեսյու Հայակավա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 10, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Թիբա |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 23, 1973[2][3][4] (84 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն՝ | Ճապոնիա Ճապոնական կայսրություն |
Մասնագիտություն՝ | դերասան, վիպասան, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0370564 |
Հայակավան իր ժամանակների առավել բարձր վարձատրվող աստղերից էր. 1915 թվականին նա շաբաթական $5.000 դոլար է վաստակել, իսկ 1918-1921 թվականներին, երբ գործել է իր կինոընկերությունը, տարեկան վաստակել է 2 միլիոն դոլար[9][10][11]։ ԱՄՆ-ում հակաճապոնական տրամադրությունների աճի և գործարարության ասպարեզում առաջ եկած դժվարությունների պատճառով[12] Հայակավան 1922 թվականին լքել է Հոլիվուդը և մի քանի տարի դերակատարումներով հանդես եկել Բրոդվեյում, ինչպես նաև Ճապոնիայում ու եվրոպական մի շարք երկրներում։ Հոլիվուդ վերադարձել է 1931 թվականին, խաղացել «Վիշապի դուստրը» Daughter of the Dragon ֆիլմում[13]։
Հայակավայի առավել հիշարժան դերերից են ծովահենների պարագլուխ Կուալան (Swiss Family Robinson, 1960 թ.) և գնդապետ Սաիտոն (The Bridge on the River Kwai, 1957), որի համար առաջադրվել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում[14]։ Հայակավան իր ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում գլխավոր դերերի կատարումով հանդես է եկել ութսունից ավելի կինոնկարներում, որոնցից երեքը (The Cheat, The Dragon Painter և The Bridge on the River Kwai) ներառվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային կինագրանցամատյանում (United States National Film Registry[15][16][17]:
Սեսյու Հայակավան ծնվել է 1889 թվականի հունիսի 10 ին Թիկուրա քաղաքում (ներկայիս Մինամիբոսո քաղաքը Չիբա պրեֆեկտուրայում )։ Հայակավաների ընտանիքը պատկանում էր սամուրայների դասին։ Սեսյուն սովորել է ճապոնական ռազմածովային սպաների դպրոցում։ Ստորջրյա սուզման հետևանքով նրա ականջի թմբկաթաղանթը պայթել է, և դրա պատճառով նրա զինվորական կարիերան ընդհատվել է։ Տասնութ տարեկանում Սեսյու Հայակավան փորձել է հարա-կիրի գործել։ Բժիշկները մի քանի ամիս պայքարել են նրա կյանքի համար։ Դրանից հետո նա երկար ժամանակ ճգնավորի կյանք է վարել մի հեռավոր տաճարում։
1909 թվականին Սեսյուն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ 1913 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է արվեստների բակալավրի աստիճան։ Նա իր կնոջ՝ Ցուրու Աոկիի[18] հետ միասին խաղացել է Սան Ֆրանցիսկոյում «Թայֆուն» ներկայացման մեջ, որտեղ նրան տեսել է Թոմաս Ինսը։ Եվ ամուսնական զույգը 1914 թվականին նկարահանվել է Ինսի երկու մեծ ֆիլմերում՝ « Աստվածների ցասումը » և « Թայֆունը »։ Սեսյուն նկարահանվել է նաև «Գեթիսբուրգի ճակատամարտը» կինոնկարում։ և Սեսիլ ԴեՄիլի «Խաբեություն» ֆիլմում։
1957 - Օսկարի հավակնորդ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ « Կուայ գետի կամուրջը» ֆիլմում գնդապետ Սաիտոյի դերի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.