Սենտ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սենտ (ֆր.՝ Saintes), համայնք Ֆրանսիայում, Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում։ Գտնվում է երկրի արևմուտքում՝ Լա Ռոշելից 76 կմ վեր Շարանտա գետի երկայնքով։ Այս քաղաքից է առաջացել պատմական Սենտոնժ շրջանը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սենտ | |||
ֆր.՝ Saintes[1] ֆր.՝ Xantes[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Ծովափնյա Շարանտ և Սենտ | ||
Մակերես | 45,55 կմ² | ||
ԲԾՄ | 9 մետր | ||
Բնակչություն | ▲25 518 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 17100[4] | ||
Պաշտոնական կայք | ville-saintes.fr(ֆր.) | ||
| |||
Համայնքի INSEE կոդ՝ 17415։
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 26 011 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
25 717 | 26 507 | 26 891 | 25 471 | 25 874 | 25 628 | 26 011 |
Անտիկ շրջանում Սենտի տեղը եղել է գաղիական սանտոններ ցեղի խոշոր կենտրոնը (հռոմեացի պատմիչների մոտ՝ Mediolanum Santonum)։ Բնակավայրի հին լինելը վկայում են հնագույն ամֆիթատրոնի ավերակները, որոնք թվագրվում են I դարին և Գերմանիկոսի հաղթական կամարները, որն ի դեպ, Պրոսպեր Մերիմեի խնդրանքով անտիկ կամրջից տեղափոխվել է Շարանտայի կամրջով։ 1242 թվականին Սենտը հայտնվեց ռազմական գործողությունների թատերաբեմում. կռվողները ֆրանսիացիներն ու անգլիացիներն էին («Սենտոնյան պատերազմ»)։
Սուրբ Պետրոսի տաճարային համալիրը կառուցվել է XV դարում։ Այն բավականին տուժել է հուգենոտների վայրագություններից 1568 թվականին։ Ռոմանական եկեղեցում՝ Սուրբ Եվտրոպիայում, պահպանվել է սրբի գերեզմանը։ Ի դեպ վերջինս Սենտի առաջին եպիսկոպոսն էր։ Սենտ Մարի եկեղեցին և նրան կից գործող կանանց մենաստան-աբբայությունը կառուցված է ռոմանական ոճով և թվագրվում է XI դարին։
Սենտը մինչև 1810 թվականը համարվում էր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Դրանից հետո այն տեղափոխվեց Լա Ռոշել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.