Պուատու-Շարանտ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պուատւ-Շարանտա (ֆր.՝ Poitou-Charentes), երկրամաս Ֆրանսիայի արևմուտքում՝ նախկին պատմական Պուատու մարզի տարածքում։ Գլխավոր քաղաքը Պուատիեն է։ Բնակչությունը՝ 1 777 773 մարդ (15-րդ տեղը երկրամասերի շարքում)։ Պուատուն հայտնի է այծի պանրով, կոնյակով և ոստրեների բուծմամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պուատու-Շարանտ ֆր.՝ Poitou-Charentes | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիա և Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Պուատյե | ||||
Խորհրդի նախագահ | Սեգոլեն Ռուայյալ | ||||
Պրեֆեկտ | Բերնար Տոմազինի | ||||
Բնակչություն (1999) | 1 640 068 (15 տեղ) | ||||
Խտություն | 69 | ||||
Տարածք | 25 810 | ||||
Հիմնադրված է | հունիսի 4, 1960[1] թ. | ||||
Սահմանակցում է | Լուարայի երկիր, Լուարի Կենտրոնական Հովիտ, Լիմուզեն և Աքվիտանիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-T | ||||
Անվանված է | Պուատու և Q2957714? | ||||
poitou-charentes.fr | |||||
Տարածքի մակերեսը՝ 25 810 կմ²։ Այստեղով են հոսում Շարանտ, Վյեն, Սևր-Նանթեզ և Սևր-Նիորթեզ գետերը։
Պուատու-Շարանտ երկրամասի պատմությունն սկսվում է Վիշի վարչակարգի ժամանակ երկրամասի ձևավորումից։ Այս երկրամասը, որը բաժանում է երկրի հարավարևմտյան մասը և կենտրոնական Ֆրանսիայի արևմտյան մասը, երբեք չի ունեցել իր ամբողջական պատմությունը և ստեղծվել է 2 ազդեցիկ կենտրոնների՝ Տուրի և Բորդոյի միջև՝ միավորելով նախկին պատմական պրովինցիաները՝ Պուատու պրովինցիայի մի մասը, Անգումուա, Սենտոնժ և Օնի պրովինցիաները։ Երկրամասի վարչական կենտրոնն է ընտրվել Պուատիե քաղաքը ոչ իր մեծության պատճառով (գրեթե նույն տարածքն ունի, ինչ-որ Լա Ռոշելը), այլ այն պատճառով, որ Պուատիեն ուներ իր սեփական համալսարանը։
Երկրամասի կազմի մեջ են մտնում Շարանտ, Ծովափնյա Շարանտ, Դյու-Սևր և Վյեն դեպարտամենտները։
Պետական կառավարումն իրականացնում է Երկրամասի խորհուրդը, որը ձևավորվում է երկրամասային ընտրությունների արդյունքում։ 2010 թվականին երկրորդ անգամ խորհրդի նախագահ է ընտրվել Սեգոլեն Ռուայալը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.