Սելջուկներ
From Wikipedia, the free encyclopedia
Սելջուկներ (թուրքերեն՝ Selçuklular, թուրքմ.՝ Seljuklar, պարս.՝ سلجوقیان Saljuqiyân, արաբ․՝ السلاجقة), իսլամացած օղուզների[1] (թուրքոմաններ[2], միջնադարյան օղուզների միավորում[3][4][5][6]) մի ճյուղ, որն ի սկզբանե բնակվում էր Սիրդարյայի շրջանում[1]։
Արագ փաստեր Ընդհանուր քանակ, Բնակեցում ...
Ընդհանուր քանակ |
---|
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Հավատք(ներ) |
Իսլամ |
Փակել
Անունը ստացել է իր ցեղի գլխավոր առաջնորդ Սելջուկից, ով, ըստ լեգենդի, 955 թվականին բնակություն է հաստատել ժամանակակից Ղազախստանի տարածքում, Սիրդարյայի ափին գտնվող Ջենդում. նրա թոռներն էին նվաճողներ Տուղրիլ բեկը և Չաղրի բեկը։ Սելջուկների ինքնակալ սուլթաններ էին Տուղրիլ բեկը (1035, 1058-1063), Չաղրի բեկի որդի Ալփ-Արսլանը (1063-1072), Մելիք շահ I-ը (1072-1092), սուլթան Սանջարը (1118-1157)։