Սելեն
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Սելեն, (լատին․՝ Selenium), Se, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 6-րդ խմբի քիմիական տարր։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Սելեն/ Selenium (Se), Se, 34 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 1, 4, d | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 78,96(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d10 4s2 4p4 | ||||
Ատոմի շառավիղ | 140 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 116 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+6e) 42 (-2e) 191 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,55 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 6, 4, -2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 940,4 (9,75) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 490 K | ||||
Եռման ջերմաստիճան | 958,1 K | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,4[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 16,5 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=4,364; c=4,959 | ||||
C/a հարաբերություն | 1,136 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 90 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 0,52 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
34 | Սելեն |
78,96 | |
3d104s24p4 |
Կարգահամարը՝ 34, ատոմական զանգվածը՝ 78,96։ Սելենը p-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կաոուցվածքն է 4s24p4, K,L և M թաղանթները լրացված են։ Ատոմները պարունակում են երկուական չզույգված էլեկտրոններ։
Բնական սելենը բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T1/2=121 օր)։
Սելենը հայանաբերել է Յա․ Բերցելիուսը (1817) ծծմբական թթվի արտադրության թափոններում։
Պահպանվել է Բերցելիուսի պատմությունը, թե ինչպես է տեղի ունեցել տարի հայտնաբերումը.
Ես Գիտլիբ Հանի հետ համատեղ ուսումնասիրել եմ մի մեթոդ, որը Գրիբսհոլում օգտագործվում է ծծմբական թթվի արտադրության մեջ, մենք ծծմբական թթվի մեջ հայտնաբերեցինք կարմիր և թեթև շականակագույն նստվածք։ Այդ նստվածքը փորձարկվեց զոդիչ խողովակով, որի հետևանքով առաջացավ թույլ անսովոր հոտ, և առաջացավ կապարե ձուլահատիկ։ Ըստ Կլապռոտի այդպիսի հոտը վկայում է այդ նյութում Տելուրի քիմիական նյութի առկայության մասին։ Հանը նկատել է նաև, որ Ֆալուն հանքավայրում, որտեղ պատրաստվում է ծծմբի համար անհրաժեշտ արտադրություն, նույնպես զգացվում է նմանատիպ հոտ, որը վկայում է տելուրի առկայության մասին։ Հետաքրքրությունը, պայմանավորված է նրանով, որ կարող եմ այս գորշ նյութում հայտնաբերված մի նոր մետաղը ստիպեց ինձ հետազոտել այն։ Սակայն նպատակ ունենալով նստվածքից առանձացնել տելուր նյութը, որը չստացվեց առանձնացնել։ Այդ ժամանակ ես հավաքեցի բոլոր նյութերը, որոնք հավաքվել էին ծծմբական թթվի այրման ժամանակ, և ստացված նստվածքը ենթարկեցի հետազոտման։ Ես պարզեցի, որ այֆ զանգվածը, այսինքն նստվածքը իր մեջ պարունակում է մինչև այժմ անհայտ մի մետաղ, որը հատկություններով շատ նման է տելուրին։ Ըստ այդ նմանության ես տվեցի նոր քիմիական նյութին սելեն անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է լուսին, քանի որ տելուրը անվանված է Tellus ինչպես մեր մոլորակը[3]։ |
Անվանել են Լուսնի անունով (հուն․՝ σελήνη - լուսին)։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։
Պարունակությունը երկրակեղևում՝ 5•10−6 % ըստ զանգվածի (տարածվածությամբ 68-րդ տարրն է)։ Առաջացնում է 38 հազվագյուտ հանդիպող միներալ։ Ուղեկցում է ծծմբին։ Սելեն են պարունակում (6-10−5 %) կավերը և թերթաքարերը։ Կենսոլորտում արագ տեղաշարժվող տարր է։ Հատկություններով նման է ծծմբին։
Սելենը երկիր ընդերքում պարաունակվում է մոտ 500 մգ/տ։ Սելենի կոնցենտրացիան ծովի ջրում 4·10−4 մգ/լ է[4]։
Սելենը ստանում են ծծմբական թթվի, թաղանթանյութի, թղթի արտադրության թափոններից և պղնձի էլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։ Կիսահաղորդչային տեխնիկայում օգտագործվող սելենը մաքրում են վակուումային թորումով, զոնային հալմամբ (99,9999 %)։ Ավելի մաքուր սելեն ստանում են սելենաջրածնի ջերմային քայքայմամբ։
Պինդ սելենը առաջացնում է բյուրեղական (α, β, γ) և ամորֆ ալոտրոպային ձևափոխություններ, որոնք կիսահաղորդիչներ են։ Ամենից կայուն է՝ հեքսագոնայի, մուգ մոխրագույն ձևափոխությունը, հալման ջերմաստիճանը՝ 217 °С, եռմանը՝ 685 °С, խտությունը՝ 4807 կգ/մ3։
Լուսազգայուն է, էլեկտրահաղորդականությունը (10−2- 10−12 օհմ−1·սմ−1, 20 °С մթության մեջ) լուսավորելիս՝ աճում է մինչև 1000 անգամ։
Սովորական պայմաններում սելենը քիմիապես կայուն է՝ թթվածինը, ջուրը, չօքսիդացնող թթուները և մյուս քիմիական տարրերը (բացառությամբ F2) նրա հետ չեն փոխազդում։ Սելենը լուծվում է ազոտական թթվում, արքայաջրում։ Արժեքականությունը՝ II, IV և VI, միացություններում ցուցաբերում է մինչև +6 օքսիդացման աստիճաններ, ոչ մետաղ է։ Առավել բնորոշ է քառ արժեք վիճակը։
Բնական սելենը բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T1/2=121 օր)[5][6]։
Իզոտոպ | Բնության մեջ, % | Կյանքի տևողություն |
---|---|---|
73Se | — | 7,1 ժամ |
74Se | 0,87 | — |
75Se | — | 120,4 օր |
76Se | 9,02 | — |
77Se | 7,58 | — |
77mSe | — | 17,5 վրկ |
78Se | 23,52 | — |
79Se | — | 6,5×104 տարի |
79mSe | — | 3,91 րոպե |
80Se | 49,82 | — |
81Se | — | 18,6 րոպե |
81mSe | — | 62 րոպե |
82Se | 9,19 | 9,7×1019 տարի |
83mSe | — | 69 վրկ |
83Se | — | 25 րոպե |
Տաքացնելիս սելենը այրվում է օդում՝ առաջացնելով հեշտ ցնդող (317 °C) SeO2[7], որը լուծվում է ջրում և ալկալինևրում (ստացվում են H2SeՕ3 և սիլենիաներ)[8]։ Հայտնի են նաև SeO, Se2Օ3 և SeC3 օքսիդները։
Սելենական թթուն՝ H2SeC4 հատկություններով նման է ծծմբական թթվին (ավելի թույլ է), խոնավածուծ է։ Սելենը տաքացնելիս (500 °C) միանում է ջրածնի հետ․ սելենաջրածինը՝ H2Se տհաճ հոտով, ջրում լուծելի, խիստ թունավոր գազ է և ուժեղ վերականգնիչ, լուծույթը թուլ թթու է (սելենաջրածնական թթու)։
Սելենը հալոգենների հետ առաջացնում է հեշտ ցնդող հալոգենիդներ, ծծմբի և տելուրի հետ՝ պինդ լուծույթներ, ազոտի հետ՝ Se4N4, ածխածնի հետ՝ CSe2, ֆոսֆորի հետ՝ P2Se3, P4Se3, P2Se5։
Տաքացնելիս սելենը միանում է մետաղների հետ՝ առաջացնելով սելենիդներ։
Սելենը օգտագործում են կիսահաղորդչային ուղղիչներ (դիողներ), ֆոտոէլեկտրական սարքեր, ամորֆ սելեն՝ էլեկտրալուսանկարչական պատճենահանող սարքեր պատրաստելու համար։ Սելենիդները օգտագործվում են թերմոռեզիստորներում և որպես լյումինաֆորներ՝ հեռուստացույցներում, օպտիկական և ազդանշանային սարքերում։
Սելենը օգտագործվում է նաև կանաչ ապակին գունազրկելու, սուտակապակի ստանալու, պողպատի մեխանիկական հատկությունները լավացնելու համար և որպես կատալիզատոր։ Սելենը և հատկապես նրա միացությունները թունավոր են։
Կենդանի հյուսվածքները պարունակում են 0,01-1 մգ/կգ սելեն։ Մարդու, կենդանիների և որոշ բույսերի համար սելենը անհրաժեշտ միկրոտարր է, մեծացնում է աչքի ցանցաթաղանթի լուսազգայնությունը, որպես հակաօքսիդիչ ներգործում է ֆերմենտային ռեակցիաների վրա։ Սելենի մեծ պարունակությունը սննդում (2 մգ/կգ) առաջացնում է սուր և քրոնիկական թունավորում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.