![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/SelahSue_0.jpg/640px-SelahSue_0.jpg&w=640&q=50)
Սելա Սյու
From Wikipedia, the free encyclopedia
Սելա Սյու (անգլ.՝ Selah Sue կամ Sanne Putseys[4]), բելգիացի երաժիշտ և երգահան։ Սելա Սյուն (Նիդերլանդերեն: [ˈsɑnə pʏtˈsɛis]) ծնվել է, մայիսի 3, 1989-ին Լիֆդալում՝ Ֆլամանդական Բրաբանտ նահանգի կենտրոն Լյովենից ոչ հեռո[4]։ 15 տարեկանում երգչուհին սովորել է ակուստիկ կիթառ նվագել և սկսել է երգի բառեր գրել իր համար։ 17 տարեկանում բելգիացի մի պրոդյուսեր Սելային առաջարկել է երգել իր երգերից որոշ դեմոներ մինչև Universal ընկերության հետ պայմանագիր կնքելը։ Սելան հրաժարվել է, որովհետև ցանկանում էր երգել սեփական երգերը։
Սելա Սյու | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Selah Sue |
Ի ծնե անուն | Sanne Putseys |
Նաև հայտնի է որպես | Selah Sue |
Ծնվել է | մայիսի 3, 1989(1989-05-03)[1] (35 տարեկան) Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Soul Ռեգգի R&B |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ[3] և վոկալ[3] |
Լեյբլ | Because Music |
Կրթություն | Լյովենյան կաթոլիկ համալսարան |
Պարգևներ | |
Կայք | selahsue.com |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Selah_Sue_%28ZMF_2018%29_IMGP8103.jpg/640px-Selah_Sue_%28ZMF_2018%29_IMGP8103.jpg)
Նրա առաջին ալբոմը՝ Selah Sue (2011) մեծ հաջողություններ է ունեցել. Եվրոպայում վաճառվել է շուրջ 720 000 օրինակ[5][6][7], որից 320 000-ը՝ Ֆրանսիայում։ 2011 թվականին երգչուհին գրանցել է հաջողությունների շարք՝ իր "Raggamuffin", "Crazy Vibes" և "This World" սինգլներով։ Նույն թվականին Սելա Սյուն հաղթել է European Border Breakers Award (EBBA) մրցույթում[8]։ 2012 թվականի հունվարին միևնույն մրցանակաբաշխության ժամանակ նա ներկայացվել է EBBA Public Choice Award անվանակարգում[9]։
2012 թ. օգոստոսի 28-ին նրա դեբյուտային ալբոմը թողարկվել է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջինս արժանացել է դրական արձագանքների։ Մեկ շաբաթում այն ներբեռնվել է ավելի քան 400 000 անգամ[10]։ Rolling Stone ամսագիրը երգչուհուն համարել է 2012 թվականի հայտնություններից մեկը[11]։
Թեև սեձական երգերի մի հսկա ցանկ ունի, անուամենայնիվ հաճախ է կատարում ամերիկացի երգչուհի Էրկա Բադուի և անգլիական ռոք խմբի՝ The Zutons-ի երգացանկից երգեր։ Սելայի երկու ամենահայտնի երգերն են "Mommy" և "Black Part Love": Սելայի խոսքերով, իր վրա մեծ ազդեցություն են թողել այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Էրկա Բադու, Լոուրին Հիլ, (անգլ.՝ Lauryn Hill), M.I.A. (անգլ.՝ Mathangi «Maya» Arulpragasam; թամիլերեն՝ மாதங்கி 'மாயா' அருள்பிரகாசம்)։