նահանգ Բելգիայում մինչև 1995 թվականը From Wikipedia, the free encyclopedia
Բրաբանտ (հոլ.՝ և վալոներեն՝ Brabant), ներկայումս լուծարված նահանգ Բելգիայի Թագավորության աշխարհագրական կենտրոնում։
Նահանգի վարչական կենտրոնը Բրյուսել քաղաքն էր։ Տարածքը կազմում էր՝ 3358 կմ², բնակչությունը՝ մոտավորապես 2 283 000 մարդ (1994 թվականի վերջ)։ Բրաբանտը երկրի միակ նահանգն էր, որը ծավալվում էր բոլոր 3 լեզվական շրջաններում։
Վետսֆալյալ խաղաղության պայմանագրով (1648) Բրաբանտ դքսության հյուսիսային հատվածն ընդգրկվեց Միացյալ Նահանգների Հանրապետության կազմում, իսկ մնացյալ հատվածում, որը սկսեց կոչվել Բրաբանտի թագավորություն, պահպանվեց Հաբսբուրգների իշխանությունը․ Հաբսբուրգների ղեկավարության տակ էր նաև ամբողջ Հարավային Նիդերլանդները։ 1794 թվականին Ֆրանսիայի հեղափոխական ուժեղը գրավել են Հյուսիսային Նիդերլանդների տարածքը, որից հետո հարավում գտնվող նախկին Բրաբանտի թագավորությունը՝ միավորվելով Հալլե քաղաքային շրջանի և մի շարք այլ տարածքների հետ, ստեղծում է Դիլ դեպարտամենտը (պրեֆեկտուրա՝ Բրյուսել)։
Համաձայն Փարիզի խաղաղության պայմանագրի (1814) և Վիեննայի վեհաժողովի որոշումների (1815) նախկին դքսության ամբողջ տարածքը ընդգրկվեց Նիդերլանդների Միացյալ Նահանգների կազմում և բաժանվեց 3 նահանգի՝ Հյուսիսային Բրաբանտ, Անտվերպեն և Հարավային Բրաբանտ (որը, ընդհանուր առմամբ, տարածքով համընկնում էր Դիլ դեպարտամենտին)։ Հարավային Բրաբանտը, որի վարչական կենտրոնը Բրյուսել քաղաքն էր, 1830 թվականին դարձավ Բելգիական հեղափոխության օջախը[1]․ այդ հեղափոխությունը առաջացրեց Բելգիայի թագավորության ծնունդը (Հարավային Բրաբանտը և Անտվերպենը կազմեցին նոր պետության կորիզը, իսկ Հյուսիսային Բրաբանտը մնաց Նիդիերլանդների կազմում)։ Հարավային Բրաբանտը բելգիական կառավարության որոշմամբ անվանափոխվել է «Բրաբանտ նահանգ»։
1962 թվականին, բելգիական լեզվական սահմանների ստեղծման ժամանակ, Բրաբանտը երկրի միակ նահանգն էր, որն (Արևմտյան Ֆլանդրիայից Մուսկրոն և Կոմին-Վերնետոն ֆրանսախոս համայնքների՝ Էնո, իսկ Լիեժից Լիմբուրխ՝ նիդերլանդախոս Վուրեն համայնքի հանձումից հետո) այս սահմանը հատում էր։
1989 թվականին ստեղծվել է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը, սակայն այն շարունակում էր մնալ Բրաբանտ նահանգի մաս։ 1995 թվականի հունվարի 1-ից Բելգիայի դաշնայնացման գործընթացի շրջանակներում Բրաբանտ նահանգը բաժանվեց 3 հատվածի․
Բնակչության թվաքանակն ըստ ժամանակահատվածի (հզ․ բնակիչ)․
Բելգիայի Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալներ[2]։
Համեմատության համար՝ 2011 թվականի հունվարին այս տարածքում (երկու Բրաբանտներ և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան) ապրում էր 2 621 275 մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.