Սեզար Ֆրանկ
ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ / From Wikipedia, the free encyclopedia
Սեզար Ֆրանկ (ֆր.՝ César Franck, լրիվ անունը` Սեզար Օգյուստ Ժան Գիյոմ Յուբեր Ֆրանկ; դեկտեմբերի 10, 1822(1822-12-10)[1][2][3][…], Լիեժ, United Kingdom of the Netherlands[4][2] - նոյեմբերի 8, 1890(1890-11-08)[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար, ծագումով՝ բելգիացի։
Սեզար Ֆրանկ ֆր.՝ César Franck | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1822(1822-12-10)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիեժ, United Kingdom of the Netherlands[4][2] |
Մահացել է | նոյեմբերի 8, 1890(1890-11-08)[1][3][5][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | United Kingdom of the Netherlands, Բելգիա և Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Լիեժի թագավորական կոնսերվատորիա |
Երկեր | Prelude, Chorale and Fugue?, Les Béatitudes?, Les Djinns? և Symphony in D minor? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ուսուցիչ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Ամուսին | Félicité Saillot Desmousseaux? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | cesar-franck.org |
Ստորագրություն | |
César Franck Վիքիպահեստում |
Սեզար Ֆրանկը ծնվել է բելգիա-գերմանական ընտանիքում, հայրը բելգիական Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր Աախեն քաղաքից։ 1830 թվականին ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, ավարտել 4 տարի հետո գերազանցությամբ սոլֆեջոյի և դաշնամուրի դասարանները։ 1833 թվականից մինչև 1835 թվականը հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաունի մոտ, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում։ Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով, հայրը 1835 թվականին համերգներ է կազմակերպել Աախենում, Լիեժում և Բրյուսելում։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան։ 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, կոնտրապունկտի և երգեհոնի դասարաններում։ Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ Բելգիա, որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և երգեհոնի վիրտուոզ։ Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո (1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար։ Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> օպերայի վրա։ 1853 թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում։ Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի։ 1859 թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում։ Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում։ 1871 թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին։ Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է։ Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872 թ. փետրվարին։ Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց։ 1874 թվից ի վեր` Ֆրանկը ստեղծեց բազմաթիվ գործեր տարբեր ժանրերում` օրատորիաներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային ստեղծագործություններ և այլն։ 1885 թ.-ին կոմպոզիտորը արժանացավ Պատվո լեգեոնի, իսկ մեկ տարի անց դարձավ Ազգային երաժշտական ընկերության նախագահ։ Ֆրանկը մահացավ 1890 թ. գրիպից հետո առաջացած թոքախտից։ Թաղված է Մոնրուժեյում, մոխիրը հետագայում տեղափոխվեց Մոնպարնազի գերեզմանատուն։