![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Saxo_Grammaticus.jpg/640px-Saxo_Grammaticus.jpg&w=640&q=50)
Սաքսոն Գրամատիկուս
From Wikipedia, the free encyclopedia
Սաքսոն Գրամատիկուս (լատին․՝ Saxo Grammaticus, մոտ 1150[1][2], Զելանդիա, Դանիա[3] - 1220[4] կամ մոտ 1206[5][6]), դանիացի տարեգիր, որը «Դաների գործերը» (լատին․՝ Gesta Danorum) տասնվեցհատորյա քրոնիկներում պատմել է Դանիայի հին լեգենդները և ավանդապատումները։ Նրանցից մեկի մոտիվներով էլ Շեքսպիրը գրել է «Համլետ» ողբերգությունը։
Արագ փաստեր Սաքսոն Գրամատիկուսլատին․՝ Saxo Grammaticus, Ծնվել է ...
Սաքսոն Գրամատիկուս լատին․՝ Saxo Grammaticus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1150[1][2] Զելանդիա, Դանիա[3] |
Մահացել է | 1220[4] կամ մոտ 1206[5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | քրիստոնեություն |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Ալմա մատեր | Roskilde Cathedral School? |
Տիրապետում է լեզուներին | միջնադարյան լատիներեն և Old Danish? |
![]() |
Փակել
«Գործք դանիացոց» ստեղծագործության հեղինակն է։ Առաջին ինը գիրքը բովանդակում է հին սկանդինավյան պատմազրույցներ (Համլետի մասին ասքն օգտագործել է Ու․ Շեքսպիրը իր ողբերգության մեջ),մնացած յոթ գիրքը՝ մինչև 1185 թվականի Դանիայի պատմության վերաբերյալ նյութերը։ Սաքսոնը․ գրել է լատիներեն։ «Գործքը» առաջին անգամ հրատարակվել է 1514 թվականին, Փարիզում, բազմիցս թարգմանվել է դանիերեն, նաև գերմաներեն և անգլերեն։