թռչունների տեսակներ From Wikipedia, the free encyclopedia
Սապսան (լատին․՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչուն։ Սապսանը բնադրող-չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Սապսան | |
Սապսան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Բազեանմաններ (Falconiformes) |
Ընտանիք | Բազեներ (Falconidae) |
Ցեղ | Բազե (Falco) |
Տեսակ | Սապսան (F. peregrinus) |
Միջազգային անվանում | |
Falco peregrinus Tunstall, 1771 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Համեմատաբար խոշոր թռչուն է, թևերի ծայրերը սուր են, պոչը նմանվում է սեպի։ Աչքի է ընկնում գույների ցայտերանգությամբ, գլուխը, դեմքը, թևերը և պոչը մուգ են, կուրծքը և որովայնը՝ բաց գույնի։ Մարմնի կողային և պոչի ստորին մակերեսը ծածկող փետուրները դրոշմված են լայնակի շերտով։
Տվյալ ենթատեսակը փոքր թվաքանակով հանդիպում է Կենտրոնական և Հյուսիսարևմտյան Եվրոպայում, Սիրիայում և Լիբանանում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածքում՝ զբաղեցնելով ժայռային միջավայրերը[1]։
Բնակվում են ժայռերի առկայությամբ տարբեր տիպի բիոտոպերում, Բնադրում՝ ժայռերի վրա՝ խորշերում կամ ժայռաքիվերին։ Տարեկան ձվադրում են մեկ անգամ, ձվակույտում՝ 2-4 ձու։ 2007 թվականի տվյալներով Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի ցանցում գրանցվել է 5 բազմացող զույգ, որոնցից ստացվել է 7 ձագ[1]։
Նստակյաց տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Նախնական հաշվառմամբ՝ Հայաստանում սապսանի թվաքանակը կազմում է 60-70 զույգ։ Ըստ 2008 թվականի տվյալների՝ Կենդանաբանական այգիների՝ Եվրասիական ասոցիացիայի ցանցում պահվում է 48 առանձնյակ։
Բացասական ազդեցություն ունի վերջերս արաբական երկրներում առաջացած հետաքրքրությունը սապսանի հանդեպ որպես արսի թռչուն, որը ստեղծում պոտենցիալ շուկա Հայաստանում և նպաստում է որսագողությանը։ Բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև միջավայրի թունավորումը հանքային արդյունաբերության թափոններով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով և անտառի վնասատուների դեմ պայքարի հետևանքով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.