![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Santa_Maria_sopra_Minerva.jpg/640px-Santa_Maria_sopra_Minerva.jpg&w=640&q=50)
Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Մարիա սոպրա Միներվա (լատին․՝ Sancta Maria supra Minervam), Հռոմի կաթոլիկ եկեղեցու Դոմինիկյաններ վանական միաբանության եկեղեցիներից մեկը Հռոմում, Իտալիայում։ Եկեղեցու անվանումն առաջացել է այն փաստից, որ առաջին քրիստոնեական եկեղեցական կառույցը այդ վայրում կառուցվել է եգիպտական Իսիդա աստվածուհուն նվիրված տաճարի տեղում (լատին․՝ supra)։ Վերջինս սխալմամբ վերագրվել է հունա-հռոմեական աստվածուհի Միներվային[2]։
Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ Basilica di Santa Maria sopra Minerva | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաստյոլ, փոքր բազիլիկ, տեսարժան վայր և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1370 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Կառլո Մադերնա |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1370 |
41 մետր | |
Երկարություն | 101 մետր |
Լայնություն | 41 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
![]() | |
santamariasopraminerva.it(իտալ.)(ֆր.)(անգլ.)(իսպ.) |
Եկեղեցին տեղակայված է Հռոմի Պինյա շրջանի (պատմական Մարսյան դաշտի տարածք) Պիացցա դելլա Միներվա հրապարակում, որը գտնվում է Պանթեոնի հետնամասում։ Ներկայիս եկեղեցին և շրջակա տարածքները նշված են եղել Ջիամբատտիստա Նոլլիի 1748 թվականի քարտեզի վրա։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Rome-Santa_Maria_sopra_Minerva-Interior1.jpg/640px-Rome-Santa_Maria_sopra_Minerva-Interior1.jpg)
Հռոմի շատ միջնադարյան եկեղեցիներ ձևավորված են եղել բարոկկո ոճով, սակայն Միներվա բազիլիկը մեզ հասած գոթական ոճով կառուցված եկեղեցու միակ օրինակն է Հռոմում[3]։ Վերածննդի ոճով կառուցված համեստ ճակատամասի ետևում[4] գոթական ինտերիեր է՝ կամարակապ սյուներով և վառ կապույտ ներկված առաստաղով։
Եկեղեցին և նրան սահմանակից կուսանոցը պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառայել են Դոմինիկյան միաբանությանը։ Այսօր Դոմինիկյան օրդենը վերահաստատվել է իր սկզբնական տեղում՝ Սանտա Սաբինա բազիլիկում։ 2001 թվականից Սանտա Մարիա սոպրա Միներվա եկեղեցու կարդինալ-քահանան Կորմակ Մարֆի-Օ՛ Քոննորն է։