Սանտա Կրուս դե լա Սարսա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Կրուս դե լա Սարսա (իսպ. Santa Cruz de la Zarza), քաղաք և վարչական տարածք Իսպանիայում, Տախո գետի ափին, մտնում է Տոլեդո նահանգի կազմի մեջ՝ Կաստիլիա Լա Մանչա ինքնավար համայնքի կազմում։ Համայնքը գտնվում է Մեսա դե Օկանիյա շրջանի կազմում։ Զբաղեցնում է 264,54 քառակուսի կիլոմետր տարածք։ Նահանգի վարչական կենտրոնից հեռավորությունը կազմում է 85 կիլոմետր։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սանտա Կրուս դե լա Սարսա | |||
Santa Cruz de la Zarza | |||
| |||
Սանտա Կրուս դե լա Սարսայի դիրքը Իսպանիայի քարտեզի վրա | |||
Երկիր | Իսպանիա | ||
Քաղաք | Մեսա դե Օկանիյա | ||
Նահանգ | Toledo Province? | ||
Հիմնադրված է | 1175 թ. | ||
Մակերես | 264,54 կմ² | ||
ԲԾՄ | 790 մ | ||
Բնակչություն | 4940 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային ինդեքս | 45370 | ||
Փոստային դասիչ | 45370 | ||
Ավտոմոբիլային կոդ | TO | ||
Պաշտոնական կայք | santacruzdelazarza.es | ||
| |||
Քաղաքի հովանավորներն են համարվում Նուեստրո Պադրե Խեսուսը և սուրբ կույս դել Ռոսարիոն։ Աստվածամայր Ռոսարիոյի պատվին տոնակատարությունները նշվում են օգոստոսի վերջին։
Քաղաքը հիմնադրված է 1175 թվականից ոչ ուշ։ Հնագույն մնացորդները վերաբերվում են պղնձե դարի երկրորդ կեսին (VII-VI դարեր մեր թվարկությունից առաջ), որի մասին վկայում են Լաս Էսպերիլլաս (իսպ.Las Esperillas) հնագույն դամբարանային հուշագրություններում։ Հռոմի պապ Ալեքսանդր III-ը 1175 թվականի հուլիսի 5-ին հաստատել է կարգի ստեղծումը, կուսակրոն-ասպետները ստեղծեցին «Encomienda», 1242 թվականին ասպետական օրդենի գրոսսմեյստեր (ասպետական բարձրագույն կոչում և ղեկավար) Ռոդրիգո Ինյիգեսը (Յանես) դարձրեց այն Սանտա Կրուս շրջանի կենտրոն, իսկ 1253 թվականին գրոսսմեյստեր Պելադո Պերես Կորրեան նրան շնորհեց հատուկ արտոնություններ։ «Դե լա Սարսա» անվանումը ավելացվել է XVI դարում։
Իր գտնվելու դիրքով՝ տեղակայված Տախոյի հովտի վրա տեսարանով, քաղաքը դարձավ Մերիդա և Սարագոսա քաղաքների միջև հաղորդակցության կենտրոն և ամրացած դիրք ուներ Հռոմեական շրջանում, իսկ այնուհետև նաև վեստգոթերի ու արաբների շրջանում։
Որոշ աղբյուրներ նշում են, որ Սանտա Կրուս դե լա Սարսա անվանումը կարող է ծագել իր աշխարհագրական դիրքի պատճառով՝ երկու հովիտների միջև ընկած, որոնց մեջ կար մոշի լեռ[1]։
Իսպանիայում անմահացվել է խորհրդային օդաչուների հիշատակը, որոնք զոհվել են 30-ական թվականների վերջին՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Քաղաքներից մեկում, որտեղ տեղակայված է եղել, այսպես կոչված, «ինտերնացիոնալ բրիգադի» օդանավակայանը, տեղի բնակիչների նախաձեռնությամբ հուշարձան է կանգնեցվել։
Ո՛չ բլրակ, ո՛չ նշան, ուղղակի խճաքարեր։ Նրանք թաղված են այստեղ ինչ-որ տեղ։ Քաղաքային արխիվում չի պահպանվել ո՛չ անուն, ո՛չ կոչում և, նույնիսկ, ո՛չ էլ ճշգրիտ քանակ։ Հինգ կամ վեց խորհրդային օդաչուներ, որոնք իրենց կյանքն են տվել Իսպանիայի համար, թաղված են Սանտա Կրուս դե լա Սարսա քաղաքի գերեզմանատանը։
։
Առաջին կամավորները Իսպանիա ժամանեցին 1936 թվականի օգոստոսին։ Նրանք, ընդամենը, մոտ երեք հազար էին։ Նրանցից մոտավորապես 200-ը այդպես էլ մնացին իսպանական հողում։ Մեծամասնությունը մարտնչում էին ուրիշ անուններով, քանզի Խորհրդային Միությունը պատերազմում պաշտոնապես չէր մասնակցում, իսկ, ոչ պաշտոնապես, աջակցում էր հանրապետականներին՝ ֆրանկիստների դեմ պայքարում Իսպանիայի օրինական ղեկավարության պաշտպաններին։ Պատմաբանները հետագայում կգրեն, որ դա Եվրոպայում ֆաշիզմի դեմ ամենաառաջին պայքարն էր։
Սենյոր Բրավոյին անվանում են Իսպանիայի վերջին ասը։ Ավելի քան երեսուն օդանավ՝ գրեթե բոլորը խորհրդային Ի-16 կործանիչներով։ Ռուս օդաչուների հետ նա պայքարում էր կողք կողքի և շատ բան է սովորել նրանցից։ Խորհրդային ավիացիայում առաջին խոյահարումը կատարվել է Իսպանիայի երկնքում և առաջին գիշերային օդամարտը, նույնպես, տեղի է ունեցել այստեղ։
Դուք մեզ օգնեցիք ամենադժվար րոպեներին։ Ժողովուրդը հիշում է ռուս մարտիկներին, որոնք եղել են մեզ մոտ և թողել են լավ հիշատակ։ - Խոսե Մարիա Բրավո Ֆերնանդես Էրմոսա՝ վետերան |
Սանտա Կրուս դե լա Սարսայում ասում են, որ քաղաքապետարանի մոտի հրապարակը վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել և սրճարանը գտնվում է այստեղ դեռ մինչպատերազմյան ժամանակներից։ Այնտեղ հավաքվում էին ռուսները, այստեղ կանգնած էր երկու ավիաջոկատ՝ 25 օդաչու։ Կաստիլյան ապուրով ճաշը նրանց համար հաճախ անվճար էր։
Գորշ գրանիտե սալաքար և ռուսերեն ու իսպաներեն գրություն։ Դա արդեն չորրորդ հուշարձանն է խորհրդային զինվորներին, որոնք պայքարել են երկրի ազատության համար։ Իսպանացիների համար այդ պատերազմը դեռ չսպիացած վերք է։ Չնայած ազգային հաշտությունը պաշտոնապես կայացել է բռնակալ Ֆրանկոյի մահից հետո՝ 1975 թվականին, գիտակները նախազգուշացնում են՝ միայն պետք չէ խոսակցություն բացել այդ թեմայի շուրջ, մի հուզեք իսպանական հոգին։ Բազմաթիվ փաստաթղթեր դեռ պահպանում են «գաղտնի» կնիքը, բայց տեղացի հետախույզները ցանկանում են պարզել բոլոր զոհվածների անունները։
Ալեքսանդր Կուզնեցով՝ Իսպանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան
Տրակտորավար Նիկոլասը ծնվել է պատերազմից շատ ուշ բայց խորհրդային օդաչուների մասին քիչ չի լսել։
Նիկոլաս՝ տրակտորավար
Իմ պապը աշխատել է ռուսների հետ՝ նա պահպանում էր օդանավակայանը։ Այ, մոտավորապես, այստեղ է դա եղել։ Իսկ հիմա այստեղ ես աշխատում եմ։ - Նիկոլաս՝ տրակտորավար |
Խորհրդային օդանավակայանից, համարյա, ոչինչ չի մնացել։ Ձիթապտղի պուրակ, որտեղ թաքցնում էին ռմբակոծիչները, փայտաշեն տնակների ավերակները՝ այստեղ գտնվում էր հրամանատարական կետը և ռմբապաստարանը՝ այս գետնափորում սարսռեցնող է նույնիսկ հիմա՝ 70 տարի անց։
Իսկ այ թռիչքադաշտը արդեն չկա։ Այն գտնվում էր մոտակայքում, ձգվում էր ուղիղ հյուսիսից հարավ։ Այս տարածքը, վաղուց արդեն, մասնավոր սեփականություն է։ Այստեղ հացահատիկ են ցանում և ժամանակ առ ժամանակ հողում գտնում են արկեր և փամփուշտներ՝ անցած պատերազմի վկայություններ։
Բնակչությունը՝ 4940 մարդ (2010 թվականի տվյալներով)։
Թվական | Բնակչություն | Թվական | Բնակչություն |
---|---|---|---|
1970 | 4226 | 2001 | 4505 |
1981 | 4217 | 2005 | 4764 |
1991 | 4302 | 2007 | 4775 |
1996 | 4439 | 2009 | 4929 |
2000 | 4392 | 2010 | 4940 |
Տնտեսությունը հիմնականում հիմնված է անասնապահության, գյուղատնտեսության (խաղող, ձիթապտուղ և հացահատիկ) և ծառայություն մատուցելու վրա հիմնված գրասենյակներով։
Գոյություն ունի վկայություն այն մասին, որ թատրոնը ստեղծվել է 1850 թվականին՝ Ռոմուալդո Ռիվասի կողմից։
1993 թվականից Սանտա Կրուս դե լա Սարսան հանդիսանում է ֆրանսիական Լա Գրանդ Կրուայի քույր քաղաքը։
Աղյուսակում բերված են Սանտա Կրուս դե լա Սարսա քաղաքի հեռավորությունը մյուս քաղաքներից։
Քաղաքներ | Հեռավորություն (կմ) | Քաղաքներ | Հեռավորություն (կմ) | Քաղաքներ | Հեռավորություն (կմ) |
---|---|---|---|---|---|
Տոլեդո | 85 | Մադրիդ | 83 | Բասսեյն | 101 |
Տարանկոն | 16 | Օկանա | 31 | Արանխուես | 46 |
Սյուդադ Ռեալ | 165 | Ալբաչետե | 186 | Գվադալահարա | 112 |
Կուինտանար դե լա Օրդեն | 51 | Ալմագեր | 29 | Ալկալա դե Հենարես | 88 |
Բարսելոնա | 629 | Մատարո | 660 | Վալենսիա | 289 |
Վիլլյարուբիա դե Սանտյագո | 19 | Նոբլեհաս | 25 | Վիլյամանրիկե դե Տահո | 11 |
Սարսա դե Տահո | 7 | Ֆուենտիդուենիա դե Տահո | 21 | Արգանդա դել Ռեյ | 57 |
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սանտա Կրուս դե լա Սարսա (2009) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 16,9 | 21,3 | 24,9 | 27,4 | 35,1 | 39,4 | 41,4 | 39,2 | 35,2 | 30,8 | 25,7 | 17,8 | 29,59 |
միջին առավելագույնը (°C) | 8,58 | 13,43 | 18,7 | 18,82 | 27,06 | 32,15 | 35,11 | 35,72 | 28,29 | 24,75 | 17,83 | 10,4 | 22,58 |
միջին ջերմաստիճանը (°C) | 3,65 | 5,96 | 9,9 | 11,14 | 18,01 | 23,73 | 26,22 | 26,43 | 20,48 | 15,77 | 10,4 | 5,72 | 14,8 |
միջին նվազագույնը (°C) | −0,77 | −0,45 | 1,87 | 3,25 | 8,53 | 12,51 | 15,6 | 17,09 | 12,78 | 8,3 | 3,75 | 1,1 | 6,97 |
բացարձակ նվազագույնը (°C) | −12,6 | −3,7 | −1,7 | −2,8 | 2,7 | 0 | 11,4 | 12,0 | 0 | −1 | −3 | −12,8 | −0,95 |
տեղումների քանակը (մմ) | 29,6 | 28,8 | 37 | 33,8 | 8 | 13,4 | 0 | 5,2 | 3,2 | 21,6 | 16,6 | 13,6 | 333,2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.