Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

Thumb
Հայաստանի զինանշան

Յուրահատուկ է պետություններին, ազնվականական կամ իշխանական տներին, պետության կազմի մեջ մտնող վարչա-տարածքային միավորներին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք և այլն), համքարություններին, երբեմն նաև առանձին անձանց և արտացոլում է դրանց վարչական, աշխարհագրական, տնտեսական, կենցաղային, անհատական և այլ առանձնահատկություններ։ Պատկերվում է կնիքների, դրամների, մեդալների, դրոշների, ռազմի առարկաների (վահան, սաղավարտ, դրոշ և այլն), ճարտարապետական հուշարձանների և այլնի վրա։

Պատմություն

Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում (կենդանիների տոտեմական կամ տոհմի հովանավորների պատկերներ), այնուհետև ակնառու երևում են հին աշխարհի ժողովուրդների թողած բազմաթիվ խորհրդանշանային պատկերներում։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 27 Thumb


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.