![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Lex_Salica_Wandalgarius_01.jpg/640px-Lex_Salica_Wandalgarius_01.jpg&w=640&q=50)
Սալիական օրենսգիրք
From Wikipedia, the free encyclopedia
Սալիական օրենսգիրք, (լատին․՝ Lex Salica) սալիական ֆրանկների սովորութային իրավունքի ժողովածու, վաղ բարբարոսական օրենսգրքերից։ Գրի է առնվել VI դ․ և մինչև IX դ․ շարունակ լրացվել ու փոփոխվել է։
Սալիական օրենսգիրք | |
---|---|
![]() | |
Տեսակ | Օրենսգիրք |
Իրավասությունը տարածվում է | Ֆրանկական թագավորություն |
Լեզու | լատիներեն |
Մասն է | Բարբարոսական օրենքներ |
Օրենսդիր | Վիսոգաստ, Արոգաստ, Սալեգաստ և Վինդոգաստ |
Անվանված է | Սալիկ Ֆրանկս |
Կարևորագույն աղբյուր Մերովինգների ժամանակաշրջանի ֆրանկական հասարակարգն ուսումնասիրելու համար։ Հասարակական հարաբերությունները կարգավորելու համար Քլոդվիգը կարգադրում է գրի առնել սալիական Ֆրանկների իրավանորմերը։ Հետագայում (VI-IX դարեր) «Սալիական օրենսգիրքը» լրացվում է ֆրանկական թագավորների ընդունած օրենքներով։
Բաժանված է գլուխների (տիտղոսների)։ Տրված է հանցագործությունների և դրանց համապատսախան պատիժների (հիմնականում տուգանքների ձևով) ցանկը։ Արտացոլում է ֆրանկյան հասարակության զարգացումը՝ նախնադարյան համայնական հասարակարգից մինչև ֆեոդալիզմ։ Մալիական օրենսգիրքում տվյալներ կան համայնական հասարակարգի մնացուկների, շարժական գույքի նկատմամբ մասնավոր սեփականության, հողի ժառանգման իրավունքի, պետության Առաջացման մասին, ֆրանկների հասարակության սոց․ խմբերի՝ ազատների, կիսանկախների, ստրուկների, ավագանու, դատավարության փուլերի մասին։