From Wikipedia, the free encyclopedia
Բարբարոսական օրենքներ (լատին․՝ Lgees barbarorum, բառացի՝ բարբարոսների օրենքներ), գերմանական ցեղերի սովորութային իրավունքի գրառումներ։ Կազմվել են 5-ից 9-րդ դարերում՝ արտացոլելով տոհմացեղային կարգերից ֆեոդալականին անցնելու ընթացքը։ Գրվել են թագավորական և դուքսական իշխանության նախաձեռնությամբ ։ Նրա կանոնները վերաբերում էին քրեական իրավունքին, դատավարությանը, ցեղի անդամների ունեցվածքային հարաբերություններին, նոր կազմավորվող պետության մարմիններին։ Դրանք վկայում են հասարակության շերտավորման, համայնական կարգերի քայքայման ու պետության առաջացման, թագավորի և եկեղեցու իշխանության ուժեղացման մասին։ Ֆեոդալական կարգերի ամրապնդմանը զուգընթաց բարբարոսական օրենքները կորցրեցին իրենց նշանակությունը և 9-րդ դարում մեծ մասամբ դադարեցին կիրառվելուց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 310)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.