![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Saad_Hariri_%2528cropped%2529.jpg/640px-Saad_Hariri_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Սաադ Հարիրի
լիբանանցի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Սաադ Հարիրի[8] (ապրիլի 18, 1970(1970-04-18)[2][3][4], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[5]), լիբանանցի քաղաքական գործիչ, որը 2016 թվականի դեկտեմբերից ի վեր Լիբանանի վարչապետն է[9]։ Նա նաև Լիբանանի վարչապետն է եղել 2009 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունիսը։ Նա Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի երկրորդ զավակն է, ով սպանվել է 2005 թվականին։ Նա 2005 թվականից գլխավորում Ապագայի Շարժումը։ Հարիրին Մարտի 14 դաշինքի ամենաազդեցիկ մարդն է[10]։ 3 տարի Լիբանանից դուրս ապրելով՝ 2014 թվականի օգոստոսի 8-ին[11][12][13] վերադառնում է Լիբանան և 2016 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվում է երկրի վարչապետ։ Հարիրին 2017 թվականի նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի հանրային ալիքով հանդես եկավ անակնկալ հրաժարականի հայտարարությամբ։ Այն հանդիսանում է Իրան-Սաուդյան Արաբիա սառը հակամարտության մասնիկ[14], և կարող է ազդել Լիբանանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վրա։
Սաադ Հարիրի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ապագայի շարժում |
---|---|
Կրթություն՝ | Ջորջթաունի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Դավանանք | իսլամ[1] |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1970(1970-04-18)[2][3][4] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Հայր | Ռաֆիկ Հարիրի |
Մայր | Նիդալ Բուստանի |
Կայք՝ | saadhariri.com |
Պարգևներ | |