From Wikipedia, the free encyclopedia
Ռուբլին Ռուսաստանի դրամական միավորն է[2]։ Օգտագործվում է նաև Աբխազիայում[3] և Հարավային Օսիայում[4]։
Տեսակ | տարադրամ և ռուբլի |
---|---|
ISO 4217 կոդ | RUB |
Երկիր | Ռուսաստան |
Ներդրման ամսաթիվը | 1992 |
Պաշտ օգտագործողներ | Ռուսաստան |
Նշան | ₽[1] |
Նշանի նկարագրություն | Ռուսական ռուբլու խորհրդանիշ |
Հապավում | р., руб., RUB, RUB, ₽ և rubl’u |
Մետաղադրամ | 10¢, 20¢, 50¢ 100¢, 200¢, 500¢ |
Թղթադրամ | 50, 100, 500, 1,000, 5,000 ռուբլիներ |
Կենտրոնական բանկ | Ռուսաստանի կենտրոնական բանկ |
Տպող | Գոզնակ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ruble (1991–1997)? |
Իսկ 2012 թվականի փետրվարին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հայտարարեց Մերձդնեստրում ռուբլիի զուգահեռ օգտագործման հնարավորության մասին[5]։
Ռուսական ռուբլիի տառային կոդը ISO 4217 ստանդարտում RUB-ն է, թվայինը՝ 643: Մինչև Ռուսաստանի 1998 թվականի դրամային հեղաշրջումը, օգտագործվում էր RUR (810) կոդը։ Թեև 810 թվային կոդը մինչև այժմ կիրառվում է բանկային հաշիվների համար։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ ։
ՀՀ ԿԲ-ն 2023 թվականի ընդհանուր տարամսյակի հիման վրա նկատել է տատանվող արտարժույթի իջեցում ։
ՀՀ ԿԲ-ն հայտարարում է որ 2023 թվականին կարող են ներկայիս արժեքից ավելին բարձրանալ Rubli (Russian),Europen(Evro) արժեքները ։
Սեպտեմբեր֊Հոկտեմբ ամիսներին կարող է ներկայիս տատանվող արժույթների հիմնական գները եր
Ռուսաստանում ռուբլին գործածվում է դեռևս XIII դարից։ Այժմյան ռուսական ռուբլին փաստացի հայտնվել է 1991 թվականի դեկտեմբերին, Սովետական ռուբլիի հետ, որը մնաց մինչև 1993 թվականը։
1992-1993 թվականների թղթադրամների վրա, այնտեղ, որտեղ առաջ Լենինն էր, այժմ պատկերված է Մոսկովյան Կրեմլը։ 1996 թվականից, թղթադրամների վրա սկսեցին պատկերել ռուսական քաղաքների՝ Խաբարովսկի (5000 ռ.), Վլադիվոստոկի (1000 ռ. (1995 թ.)), Յարոսլավլի (1000 ռ.), Արխանգելսկի (500 ռ.), Մոսկվայի (100 ռ.), Սանկտ Պետերբուրգի (50 ռ.), Կրասնոյարսկի (10 ռ.) և Նովգորոդի (5 ռ.) տեսարժան վայրերը։
1997 թվականին տպագրված թղթադրամներ[7] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուսանկար | Արժեք (ռուբլի) | Չափ (մմ) | Հիմնական գույն | Նկարագրություն | Տպագրման ամսաթիվ | |||||
Դիմերես | Դարձերես | Քաղաք | Դիմերես | Դարձերես | Ջրանիշ | |||||
137×61 | Կանաչ | Նովգորոդ | Ռուսաստանի հազարամյակի հուշարձանը Սոֆյայի տաճարի ֆոնի վրա։ | Իշխանական, Սպասսկայա և Պալատական աշտարակները Նովգորոդյան Դետինեցի | «5», Սոֆյայի տաճար | Հունվարի 1 1998 | ||||
150×65 | Մուգ կանաչ և մուգ շագանակագույն | Կրասնոյարսկ | Ենիսեյի կամուրջ, Պարասկևայի մատուռ | Կրասնոյարսկի ՀԷԿ | «10», Պարասկևայի մատուռ | Հունվարի 1 1998, Հունվարի 1 2001[b 2], Օգոստոսի 16 2004[b 3], Սեպտեմբերի 6 2011[b 4] | ||||
Բաց երկնագույն | Սանկտ-Պետերբուրգ | Նևան FIleող քանդակ ռոստռալյան սյան ոտքերի մոտ, Պետրոպավլովյան ամրոցի ֆոնի վրա | Վասիլևյան կղզու ցուցասլաքը | «50», Պետրոպովլովյան տաճար | ||||||
Կարմրաշագանակագույն | Մոսկվա | Քառաձի մարտակառք Մեծ թատրոնի զարդասրահում | Մեծ թատրոնի ճակատամասը | «100», Մեծ թատրոն | ||||||
Մանուշակագույն | Արխանգելսկ | Պյոտր Առաջինի հուշարձանը, Արխանգելսկի ծովագետային կայարանի շենքը և առագաստանավ | Սոլովեցկի վանք | «500», Պյոտր Առաջին | ||||||
157×69 | Փիրուզագույն | Յարոսլավլ | Յարոսլավ Իմաստունի արձանը, Կազանյան Աստվածածնի մատուռը, Աստվածածնի քարանձավի եկեղեցու զանգակատունը և Հայտնության եկեղեցու սուրբ դարպասները Փրկա-կերպարանափոխման վանքի, Յարոսլավլի գերբը։ | Յոհան Նախնու եկեղեցի | «1000», Յարոսլավ Իմաստունի արձան | Հունվարի 1 2001, Օգոստոսի 16 2004[b 3], Օգոստոսի 10 2010[b 4] | ||||
Նարնջագույն | Խաբարովսկ | Մորավյով Ամուրսկիի արձան | Խաբարովսկի կամուրջը Ամուրի վրա | «5000», Մորավյով Ամուրսկիի արձանի վերնամասը | Հուլիսի 31 2006[8], Սեպտեմբերի 6, 2011[b 4] | |||||
Ծանոթագրություններ
|
1992 թվականի վերջերից հայտնվեցին ներկայիս ռուսական ռուբլիի մետաղադրամները. 1, 5, 10, 20, 50 և 100 ռուբլի արժողությամբ։ Այնուհետև, 1993 թվականից, մետաղադրամներն սկսեցին պատրաստել մագնիսային մետաղից։ Իսկ 50 և 100 ռուբլիանոց մետաղադրամների արտաքին տեսքը փոփոխվեց։
1992-ից 1993 թվականների մետաղադրամները | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուսանկար | Արժեք (ռուբլի) | Ցուցանիշներ | Նկարագրություն | Հատման տարեթիվ | |||||
Տրամագիծ | Հաստություն | Քաշ | Հումքանյութ | Առավելություն | Դիմերես | Դարձերես | |||
Դիմերեսի վրա այժմ ռուբլիի մետաղադրամների վրա պատկերված է երկգլխանի արծիվ՝ Ռուսաստանի բանկի նշանով, կոպեկի մետաղադրամների վրա Գեորգի Անհաղթը, իսկ ետևի կողմում՝ արժողությունը։ 2002 թվականից օգտագործման մեջ են գտնվում Ռուսաստանի բանկի նոր տեսակի մետաղադրամներ՝ 1, 2, և 5 ռուսական ռուբլի արժողություններով, փոփոխությունների ենթարկված դիմերեսներով։ 2006 թվականի երկրորդ կեսից օգտագործման մեջ են գտնվում Ռուսաստանի բանկի նոր տեսակի մետաղադրամներ՝ 10 և 50 ռուսական ռուբլի արժողություններով։ Այս նոր ժամանակաշրջանի մետաղադրամները պատրաստված էին պողպատից, երկու կողմից պատված դեղին գույնի պղնձի խառնուրդով (տոմպակ)։ Երկու մետաղադրամներն էլ ունեն ֆերրոմագնիսային հատկություններ։ 2008 թվականին Ռուսաստանի բանկի կողմից վերանայվեց 1 և 5 ռուսական ռուբլի արժողությամբ մետաղադրամների շրջանառությունից հանման հնարավորությունը, դրանց օգտագործման դժվարությունների, հումքի թանկացման և չափի փոքրության պատճառներով։ Ինչպես նաև քննվեց՝ փոխարինել հումքն ավելի էժան մետաղով[9]։ 2008 թվականի ապրիլին 1 կոպեկ արժողությամբ մետաղադրամի արտադրության արժեքը կազմում էր շուրջ 30 կոպեկ։ Մանրածախ առևտրում ավելի հաճախ կլորացվում է մինչև 1 ռուբլի, չօգտագործելով 1 կոպեկ արժողությամբ մետաղադրամը։ Օրինակ, այդպես է ռուսական Перекрёсток (Պերեկրյոստոկ) խանութի ցանցում 2012 թվականի մայիսի 1-ից[10]։ 2012 թվականի վերջից Ռուսաստանի բանկը դադարեցրեց 1 և 5 կոպեկ արժողությամբ մետաղադրամների կնքումը[11]։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից հատվում է մետաղադրամ 10 կոպեկ արժողությամբ, պատրաստված գալվանական ծածկույթով պողպատից[12]։
1997 թվականի մետաղադրամներ[13] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուսանկար | Արժեք | Ցուցանիշներ | Նկարագրություն | Հատման տարեթիվ | |||||||
Տրամագիծ | Հաստություն | Քաշ | Հումքանյութ | Առավելություն | Դիմերես | Դարձերես | |||||
[cb 1] |
15,5 մմ | 1,25 մմ | 1,50 գ | բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) | հարթեցված | արժեք, աճող բուսանախշ | Գեորգի Անհաղթ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | ||||
[cb 2] |
18,5 մմ | 1,45 մմ | 2,60 գ | ||||||||
17,5 մմ | 1,25 մմ | 1,95 գ | արույր | հարթեցված | արժեք, աճող բուսանախշ | Գեորգի Անհաղթ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | |||||
1,85 գ [cb 3] |
բիմետալ (պողպատ, տոմպակի խառնուրդով) [cb 3] |
հարթեցված | |||||||||
19,5 մմ | 1,10 մմ | 2,90 գ | արույր | շերտավոր | |||||||
2,75 գ [cb 3] |
բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) [cb 3] |
հարթեցված | |||||||||
20,5 մմ | 1,20 մմ | 3,25 գ | պղնձանիկելային խառնուրդ | շերտավոր | արժեք, աճող բուսանախշ | երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժեքը տառերով, հատման տարեթիվ | |||||
3,0 գ[cb 4] | պողպատ նիկելային գալվանածածկույթով [cb 4] |
||||||||||
23,0 մմ | 1,80 մմ | 5,10 գ | պղնձանիկելային խառնուրդ | շերտավոր (84 րիֆ, բաժանված 12 հավասար կողմերով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
|||||||
- | 5,0 գ | պողպատ նիկելային գալվանածածկույթով[cb 4] | |||||||||
25,0 մմ | 6,45 գ | բիմետալ (պողպատ, պատված գերմանական արծաթով) | շերտավոր (60 րիֆ, բաժանված 12 հավասար կողմերով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
||||||||
- | 6,0 գ [cb 4] |
պողպատ նիկելային գալվանածածկույթով [cb 4] |
|||||||||
22,0 մմ | 2,20 մմ | 5,63 գ | պողպատ, արույրով պատված | շերտավոր (6 կողմ 5 րիֆով և 6 կողմ 7 րիֆով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
արժեք, աճող բուսանախշ | երկգլխանի արծիվ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), արժեքը տառերով, հատման տարեթիվ | |||||
Հիշարժան մետաղադրամներ ոչ թանկարժեք մետաղներից | |||||||||||
10 ռուբլի | 27,0 մմ | 2,10 մմ | 8,40 գ | բիմետալ (օղակը՝ արույրից, սկավառակը՝ գերմանական արծաթից) | 300 րիֆ և երկու աստղիկներով բաժանված երկու «ДЕСЯТЬ РУБЛЕЙ» (տասը ռուբլի) մակագրություն | մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով | արժեք, աճող բուսանախշ, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | ||||
22,0 մմ | 2,20 մմ | 5,63 գ | պողպատ, արույրով պատված | շերտավոր (6 կողմ 5 րիֆով և 6 կողմ 7 րիֆով, ընդմիջվող 12 հարթ կողմերով) |
մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով | արժեք, ձիթապտղի և կաղնու ճյուղեր, տակագիր «БАНК РОССИИ» (Ռուսաստանի բանկ), հատման տարեթիվ | |||||
27,0 մմ | 2,30 մմ | 10,00 գ | պղնձանիկելային խառնուրդ | 180 րիֆ | մետաղադրամները դուրս են գալիս Ռուսաստանի բանկի հիշարժան ծրագրերի շրջաններում, տարբեր նկարներով | արժեք, Ռուսաստանի զինանշան, տակագիր «РОССИЙСКАЯ ФЕДЕРАЦИЯ» (Ռուսաստանի Դաշնություն), մակագիր «25 РУБЛЕЙ» (25 ռուբլի), հատման տարեթիվ | |||||
|
Ռուսական ռուբլիի փոխարժեքի վարչակարգը «լողացող է»։ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության ԿԲ-ն մտադիր է դուրս գալ ազատ և մաքուր «լողի»։
Ռուբլիի նշանը ռուսական գրի էվոլյուցիայի արդյունքում առաջացած «рубль», բառի կրճատումն է, որը օգտագործվել է 17-րդ դարի երկրորդ կեսից 19-րդ դարի երկրորդ կեսին և իրենից ներկայացնում է կցագիր, բնական «р» և «у» տառերի ճեպագրից կազմված։ Ժամանակի ընթացքում այդ կցագիրը կորցնում է իր առաջնային իմաստը և 18-րդ դարի վերջին վերածվում է առանձին նշանի, սովորական տառերի հետ համատեղ։ Ռուսական էկոնոմիկայի ինտեգրացիային համաշխարհային էկոնոմիկայի սկզբերից (20-րդ դար) և ռուսական ներքին շրջանառության մեջ օտարերկրյա տարադրամների լայն օգտագործումը (ամենից առաջ դոլլարի, որն ուներ իր առանձին նշանը) բազմիցս առաջարկներ եղան՝ մտցնել ժամանակակից նշան ռուսական ռուբլիի համար ևս։ Եվրոյի առաջացման և նրա նշանի հաստատման հետ մեկտեղ այդպիսի առաջարկներն սկսեցին լսվեց ավելի հաճախ և հանգեցրեցին մի քանի ոչ պաշտոնական մրցույթների, ցույցերի և նախաձեռնությունների ռուբլիի նշանի հաստատման նպատակով։
2006 թվականի հունիսին ընդունվեց ուղղում № 86-ФЗ «Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի (Ռուսաստանի բանկի) մասին» օրենքում, որի համաձայն, բանկի գործողությունները համալրվեցին ևս մի կետով, այն է՝ ՌԴ ԿԲ-ն «ընդունում է ռուբլիի գրաֆիկական նշանակումը, որպես ռուբլիի նշան» (86-ФЗ 10.07.2002-ից, տող 4, 2.1 կետ)։ Սակայն 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի բանկը հատուկ որոշումով չընդունեց, բայց 2013 թվականի նոյեմբերից իր կայքում սկսել էր հարցում (այն տևեց մինչև դեկտեմբերի 5-ը), այցելուներին թույլատրելով ընտրել ռուբլիի նշանի հինգ թեկնածու-նշաններից մեկը կամ քվեարկել բոլորին դեմ։ Տարբերակներից մեկի քվեարկության արդյունքում հայտնեցին ավելի քան 61% հանրային քննարկման մասնակիցներ։
Դե ֆակտո (բացի նշանի պայմանականորեն առկայությանը, հաճախակի տեղի ունեցող 17-19-րդ դարերի ձեռագիր փաստաթղթերում հանդիպող) ներկայումս առավել ակտիվորեն, որպես ռուբլիի ոչ պաշտոնական նշան են օգտագործվում երկու տարբերակներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.